Сообщения

Показаны сообщения с ярлыком "հանրահաշիվ"

Պարապմունք 24. հանրահաշիվ

Изображение
  Պարապմունք 24. GEOGEBRA ծրագրի օգնությամբ ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը Հիշեցում Ապրիլ ամսվա համար նախագիծ ․ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Մայիսյան հավաքի համար ՆԱԽԱԳԻԾ 1. GEOGEBRA ծրագրով գծեք նշված ֆունկցիաների գրաֆիկները, ի՞նչ ես նկատում։ Գրաֆիկները տեղադրիր բլոգում։ ա )f(x)=x բ)g(x)=4x 2. GEOGEBRA ծրագրով գծեք f(x)=x ֆունկցիայի գրաֆիկը, երկու կետ նշիր գրաֆիկի վրա՝ A, B: Գրեք A և B կետերի կոորդինատները։ A=-7, -7 B=2,2 3. GEOGEBRA ծրագրով գծեք f(x)=x ֆունկցիայի գրաֆիկը, ո՞ր քառորդներով է այն անցնում։ 2- րդ և 3-րդ 4.GEOGEBRA ծրագրով գծեք f(x)=-x ֆունկցիայի գրաֆիկը, ո՞ր քառորդներով է այն անցնում։ 1-ին և 4-րդ 5.GEOGEBRA ծրագրով գծեք  f(x)=2x հետո f(x)=2x+5 ֆունկցիաների գրաֆիկները, նկարագրել նրանց փոխդասավորությունը։ Գրաֆիկները հատվող ուղիղներ են, որոնց ընդհանուր հատման կետը -5 , -5-ն է: 6.GEOGEBRA ծրագրով գծեք f(x)=2x  հետո  f(x)=2x-5 ֆունկցիաների գրաֆիկները, նկարագրել նրանց փոխդասավորությունը։ Հատման կետ չունի (0,0): 7.GEOGEBR...

Նախագիծ․ Գուշակիր պակերը

Изображение
Նախագիծ։ Կատարման ժամկետը՝ մինչև ապրիլի 30-ը։ Այս աշխատանքի համար բացել նոր գրություն, ուշադիր՝ Հանրահաշիվ բաժնում չենք տեղադրում, վերնագիրը գրել՝ «Գուշակիր պատկերը», կատարել առաջադրանքները, բլոգի հղումն ուղարկել l.hakobyan@mskh.am հասցեով։ 1. Geogebra ծրագրով նշված կետերը միացնելով հերթականությամբ, ի՞նչ պատկեր կստանաս։ (1, 1) -> (5, 1) -> (5, 3) -> (4, 4) -> (4, 7) -> (3, 7) -> (3, 4) -> (2, 4) -> (2, 7) -> (1, 7) -> (1, 4) -> (0, 3) -> (0, 1) -> (1, 1)։ 2.  Geogebra ծրագրով նշված կետերը միացնելով հերթականությամբ, ի՞նչ պատկեր կստանաս։ (0, 0) -> (2, 0) -> (2, 5) -> (1, 7) -> (0, 5) -> (0, 0). Առանձին միացրեք թևերը. թև մեկ՝(-1, 0) -> (0, 0) -> (0, 2) -> (-1, 0).         թև երկու՝ (3, 0) -> (2, 0) -> (2, 2) -> (3, 0). 3.  Geogebra ծրագրով նշված կետերը միացնելով հերթականությամբ, ի՞նչ պատկեր կստանաս։ (1, 1) -> (5, 1) -> (5, 4) -> (3, 6) -> (1, 4) -> (1...

Պարապմունք 22. հանրահաշիվ

Изображение
  Պարապմունք 22. Թեմա՝ Ուղիղ համեմատականության ֆունկցիա Ապրիլ ամսվա համար նախագիծ․ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Մայիսյան հավաքի համար ՆԱԽԱԳԻԾ Սահմանում։ Ուղիղ համեմատականություն կոչվում է այն կախվածությունը, որի դեպքում մի մեծությունը մի քանի անգամ մեծացնելիս (կամ փոքրացնելիս), մյուս մեծությունը մեծանում է (կամ փոքրանում է) նույնքան անգամ: Այդ կախվածությունը նկարագրող ֆունկցիան կոչվում է ուղիղ համեմատականության ֆունկցիա: Ուղիղ համեմատականության ֆունկցիան տրվում է հետևյալ բանաձևով. y = kx Այստեղ. x -ը անկախ փոփոխականն է (արգումենտը): y -ը կախյալ փոփոխականն է (ֆունկցիան): k -ն մի հաստատուն թիվ է (k ≠ 0), որը կոչվում է համեմատականության գործակից : 3. Ինչպե՞ս գտնել k գործակիցը Եթե մենք գիտենք x-ի և y-ի համապատասխան արժեքները, կարող ենք հեշտությամբ գտնել k-ն՝ օգտվելով հետևյալ կանոնից. k = y / x Սա նշանակում է, որ ուղիղ համեմատականության դեպքում համապատասխան արժեքների հարաբերությունը միշտ հաստատուն է: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, դիտարկենք առօրյա օրինակներ. Օրինակ 1. Եթե մեքենան շարժվում ...

Պարապմունք 19. հանրահաշիվ

Изображение
  Պարապմունք 19. Թեմա՝ Կոորդինատային հարթություն Սահմանում. Կոորդինատային հարթություն կոչվում է այն հարթությունը, որի վրա ընտրված են երկու փոխուղղահայաց թվային ուղիղներ, որոնք հատվում են իրենց զրոյական կետերում։ Այս համակարգը հաճախ անվանում են նաև Դեկարտյան կոորդինատային համակարգ՝ ի պատիվ ֆրանսիացի մաթեմատիկոս Ռենե Դեկարտի։ Կոորդինատային առանցքներ. Ox առանցք (հորիզոնական) - կոչվում է աբսցիսների առանցք: Oy առանցք (ուղղահայաց) - կոչվում է օրդինատների առանցք: Կոորդինատների սկզբնակետ. Առանցքների հատման O կետն է, որը երկու ուղիղների համար ծառայում է որպես հաշվարկման սկիզբ: Միավոր հատված. Յուրաքանչյուր առանցքի վրա ընտրվում է որոշակի երկարությամբ հատված, որն ընդունվում է որպես չափման միավոր (1 միավոր):  Կետի դիրքի որոշումը (Կոորդինատներ) Հարթության յուրաքանչյուր կետի համապատասխանեցվում է թվերի մի զույգ (x; y), որոնք կոչվում են այդ կետի կոորդինատներ: x (Աբսցիս). Ցույց է տալիս կետի հեռավորությունը Oy առանցքից: Եթե x > 0, կետը գտնվում է աջ կողմում, եթե x < 0՝ ձախ կողմում: y ...

Պարապմունք 18․Հանրահաշիվ․

Изображение
Ամփոփում ենք դասը։ 1.Տուփում կա 5 կարմիր և 5 կապույտ գնդակ: Տուփից պատահական հանում ենք մի գնդակ: Որքա՞ն է հավանականությունը, որ այն կլինի կարմիր: 5/10=1/2 2.Մետաղադրամը նետում ենք մեկ անգամ: Ինչի՞ է հավասար զինանշան ընկնելու հավանականությունը: 1/2 3.Զառը նետում ենք մեկ անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի 4 թիվը: 1/6 4.Դասարանում կա 12 տղա և 8 աղջիկ: Ուսուցիչը պատահականությամբ ընտրում է մի աշակերտի: Որքա՞ն է հավանականությունը, որ ընտրված աշակերտը աղջիկ կլինի: 8/20=4/5 5.Զառը նետում ենք մեկ անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի զույգ թիվ: 3/6=1/2 6.Տուփում կան քարտեր՝ 1-ից մինչև 20 թվերով: Պատահական հանում ենք մի քարտ: Որքա՞ն է հավանականությունը, որ քարտի վրայի թիվը կլինի 5-ի բազմապատիկ: 4 /20=1/5 7.Զամբյուղում կա 4 կանաչ, 6 դեղին և 10  կարմիր խնձոր: Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանված խնձորը դեղին չի լինի: 14/20=7/10 8.Երկնիշ թվերի մեջ պատահական ընտրում ենք մեկ թիվ: Որքա՞ն է հավանականությունը, որ այդ թվի թվանշանների գումարը կլինի 3...

Պարապմունք 17․ Հանրահաշիվ

  Պարապմունք 17. 1. Վերջին ամիսներին բասկետբոլի մարզումներին Վահագնի կատարած 1200 նետումից 930-ի ժամանակ գնդակը հայտնվել է զամբյուղում։ Ի՞նչ հավանականությամբ է Վահագնը իրացնում նետումները: Հավանականություն =930/1200=31/40 2. Երևան-Գյումրի երթուղու միկրոավտոբուսը 50 ուղևորափոխադրումից 38-ի դեպքում Գյումրի է հասել գրաֆիկից շուտ, իսկ մնացած դեպքերում՝ ուշ։ Որքա՞ն է հավանականությունը, որ այդ միկրոավտոբուսով Գյումրի մեկնելիս Նարեն տեղ կհասնի գրաֆիկից ուշ: 50-38=12 Հավանականություն =12/52=6/25 3. Վերջին 4 շաբաթվա ընթացքում Մարգարիտան 17 անգամ դպրոց է գնացել սպիտակ վերնաշապիկով, 3 անգամ՝ սև։ Սուսանը  նույն ժամանակահատվածում 14 անգամ հագել է սպիտակ վերնաշապիկ, իսկ մնացած օրերին՝ սև։ ա) Որքա՞ն է Մարգարիտայի՝ սպիտակ վերնաշապիկով դպրոց գնալու հավանականությունը: Հավանականություն =17/28 բ) Որքա՞ն է Սուսանի՝ սպիտակ վերնաշապիկով դպրոց գնալու հավանականությունը։ Հավանականություն =14/28=7/14=1/2 գ) Մարգարիտայից և Սուսանից ո՞վ է ավելի հաճախակի դպրոց գնում սպիտակ վերնաշապիկով: Մար...