Сообщения

Показаны сообщения с ярлыком "ֆիզիկա 7"

Ճնշման ուժերի բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշումը

Изображение
Դաս 30.  (30.03-03.04). ԹԵՄԱ՝   §34. Ճնշման ուժերի բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշումը:    ( Էլեկտրոնային դասագիրք 1 ՝ էջ 110-112)։ Եթե սենյակի պատին հպված սեղանին մի քանի կապոց գիրք և ջրով լի ծաղկաման դնենք, հատակի վրա ճնշումը կմեծանա: Իսկ սենյակի պատն այդ ճնշումը «չի էլ զգա»: Բայց եթե մխոցի միջոցով ճնշում գործադրենք հեղուկի կամ գազի վրա, ապա արդյունքը բոլորովին այլ կլինի: 1. Ի՞նչ է նշանակում «հեղուկները հոսուն են» արտահայտությունը: Ո՞րն է հոսունության հետևանքը: «Հեղուկները հոսուն են» արտահայտությունը նշանակում է, որ հեղուկների մասնիկները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ։ Հոսունության հետևանքը այն է, որ հեղուկների մակերևույթը հորիզոնական է։ 2. Ինչու՞ է հավասարակշռության վիճակում հեղուկի ազատ մակերևույթը հորիզոնական: Քանի որ հեղուկն ունի հոսունություն։ 3. Հեղուկի ճնշման ուժերը միշտ ուղղահայաց են պինդ մարմնի հետ հեղուկի հպման մակե-րևույթին։ Ինչու՞: Քանի որ հեղուկի մասնիկները բոլոր ուղղություններով հավասար են բախվում, զուգահեռ ուժերը չեզոքանում են, և մնում է մի...

Գազի ճնշումը

Изображение
  Դաս 29.  (16.03-20.03) ԹԵՄԱ՝ §33. Գազի ճնշումը: 1. Ինչո՞վ է պայմանավորված գազի «ինքնակամ» ընդարձակումը: Գազի «ինքնակամ» ընդարձակումը պայմանավորված է նրանով, որ գազի մոլեկուլները մշտապես և անկանոն շարժվում են։ Ի տարբերություն պինդ մարմինների գազի մոլեկուլների միջև ձգողության ուժերը շատ թույլ են ինչի պատճառով մոլեկուլները ավելի շատ «հակված» են իրարից հեռանալու, քան մոտենալու։ 2. Ինչու՞ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին: Գազի ճնշումը անոթի պատերին առաջանում է մոլեկուլների անդադար հարվածների շնորհիվ։ Քանի որ մոլեկուլների թիվը հսկայական է, նրանց բազմաթիվ հարվածները անոթի պատերի յուրաքանչյուր տեղամասի վրա ստեղծում են որոշակի ուժ, որն էլ հենց գազի ճնշումն է։ 3. Նկարագրեք 83-րդ նկարում պատկերված փորձը և պատասխանեք հետևյալ հարցերին. փորձի ո՞ր արդյունքն է մեզ համոզում, որ՝ ա. գազի ճնշումն անոթի պատերին ստեղծվում է պատերին մոլեկուլների հարվածների շնորհիվ. Մեզ համոզում է այն արդյունքը, որ մխոցը ներս մղելիս ռետինե հատակը ուռչում է։ Դա նշանակում է, որ փոքր ծավալում մոլեկուլնե...

Ճնշման ուժ և ճնշում

Изображение
  Դաս 21.  (Մարտի 9 -13). ԹԵՄԱ՝   ՊԻՆԴ ՄԱՐԻՆՆԵՐԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ և ԳԱԶԵՐԻ ՃՆՇՈՒՄԸ. §32. Ճնշման ուժ և ճնշում: ՃՆՇՈՒՄ: ՃՆՇՈՒՄՆ ԱՌՕՐՅԱ ­ ԿՅԱՆ­ՔՈՒՄ ԵՎ ՏԵԽՆԻ­­ԿԱ­ՅՈՒՄ․  Այս թեման ուսումնասիրելիս դուք կծանոթանաք «ճնշում» հասկացությանը, պինդ մարմիններում, հեղուկներում և գազերում նրա տարբեր դրսևորումներին, հաշվարկման եղանակներին: Դուք կուսումնասիրեք Պասկալի և Արքիմեդի օրենքները, կսովորեք դրանց հիման վրա բացատրել բնության մեջ հանդիպող մի շարք երևույթներ: ( Էլեկտրոնային դասագիրք 1 ՝ էջ 102-105)։ Քննարկվող հարցեր՝ 1․ Նկարագրեք այն փորձը, որն ապացուցում է, որ մարմինների հպմամբ փոխազդեցությունը բնութագրվում է ոչ միայն ուժով: Եթե ավազով լի անոթի մեջ դնենք շրջված սեղանիկ և վրան դնենք կշռաքար, ապա սեղանիկը չի խրվի ավազի մեջ։ Բայց եթե սեղանիկը դնենք ուղիղ դիրքով, ապա այն կխրվի ավազի մեջ։ Պատասխանեք նաև հետևյալ հարցերին. ․ Ո՞ր ֆիզիկական մեծությունն էր անփոփոխ փորձի ընթացքում: Փորձի ընթացքում անփոփոխ էր ուժը։ ․ Ինչպե՞ս է կոչվում այն: Այն կոչվում է ճնշման ուժ։ ․ Համեմատեք սեղանիկի երկու...

Ինչո՞ւ ծառերը չեն հասնում մինչև երկինք

Բնության մեջ կան շատ բարձր ծառեր, որոնք երբեմն թվում են, թե հասնում են մինչև երկինք։ Սակայն իրականում նույնիսկ ամենաբարձր ծառերը չեն կարող այդքան բարձր աճել։ Դա ունի գիտական բացատրություն։ Ծառերը աճում են արմատների շնորհիվ։ Արմատները հողից վերցնում են ջուր և օգտակար նյութեր, որոնք բնի միջով հասնում են տերևներին։ Տերևներում բույսը պատրաստում է իր սնունդը և շարունակում աճել։ Որքան ծառը բարձր է, այնքան դժվար է ջրի բարձրանալը արմատներից մինչև վերևի տերևները։ Եթե ծառը շատ բարձր լիներ, ջուրը չէր հասնի վերևի մասերին։ Այդ պատճառով ծառի աճը մի ժամանակ հետո դադարում է։ Շատ բարձր ծառերը ավելի ուժեղ են զգում քամիները։ Եթե ծառը չափազանց բարձր լիներ, քամին կարող էր կոտրել նրա բունը կամ ճյուղերը։ Այդ պատճառով բնության մեջ ծառերի բարձրությունը սահմանափակ է։ Այսպիսով, ծառերը չեն հասնում մինչև երկինք, որովհետև ջուրը դժվարությամբ է բարձրանում, և ծառը պետք է կարողանա դիմանալ քամիներին։ Բնության օրենքները սահմանում են նրանց առավելագույն բարձրությունը։

Ճախարակ

Դաս 18.  (Փետրվարի 23 -27). §29. Ճախարակ: ( Էլեկտրոնային դասագիրք 1 էջ՝ 96-97)․   Քննարկվող հարցեր՝ 1. Ի՞նչ է ճախարակը: Ճախարակը փորակ ունեցող փոքրիկ անիվ է գոտեկապի մեջ ամրացված առանցքի շուրջը։ 2. Ճախարակի ի՞նչ տեսակներ գիտեք: Անշարջ ճախարակ, շարժական ճախարակ, բազմաճախարակ 3. Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ: Որի փորակը չի շարժվում 4. Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական: Այն ճախարակը, որի փորակը շարժվում է 5. Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը: Անշարժ ճախարակը օգտագործվում է ուժի ուղղությունը փոխելու համար 6. Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ: Շարժական ճախարակը օգտագործվում է՝ բեռ բարձրացնելիս անհրաժեշտ ուժը փոքրացնելու համար։ Այն օգտագործելիս մենք շահում ենք ուժի մեջ 2 անգամ։ 7.Ի՞նչ  է  բազմաճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ: Բազմաճախարակը մի քանի ճախարակ է, որոնք միացրած են բեռ բարձրացնելու համար։ Օգտագործելիս մենք շահում ենք ուժի մեջ՝ ստեղծված ճախարակների քանակով 8. Ցույց տվեք ուժի կի...

Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը:

Изображение
Դաս 18.  (Փետրվարի 16 -20). §27. Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն: Քննարկվող հարցեր՝ 1․Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք: Պարզ մեխանիզմներ-սարքեր, որոնք հեշտացնում են աշխատանքը ՝ լծակ, քարշակ, բալանս, պտուտակ։ 2․Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները: Հիմնական նպատակն է շահել ուժի մեջ։ Այսինքն՝ փոքր ուժ գործադրելով տեղաշարժել կամ բարձրացնել շատ ծանր մարմիններ, որոնք մարդն իր սեփական ուժերով չէր կարողանա տեղաշարժել։ 3․Ի՞նչ է լծակը: Լծակը պինդ մարմին է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի (առանցքի) շուրջը։ 4․Ի՞նչն են անվանում ուժի բազուկ: Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։ 5․Ինչպե՞ս կորոշեք ուժի բազուկը: Ուժի բազուկը որոշելու համար պետք է հենման կետից ուղղահայաց իջեցնել ուժի ազդման գծին։ 6․Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա: Լծակի վրա ազդող ուժերը կարող են այն պտտել առանցքի շուրջը երկու ուղղություններով ժամասլաքի պտտման ուղղությամբ կամ հակառակ ուղղությամբ։ 7․Ո՞րն է լծակի հավասարաակշռ...

Մեխանիկական աշխատանք և հզորություն

Изображение
  Դաս 17.  (Փետրվարի 9-13). ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ:  ՊԱՐԶ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ §25. Մեխանիկական աշխատանք:  §26. Հզորություն (էջ 82- 89): 1.Երբ է ֆիզիկայում օգտագործվում  ՛՛աշխատանք՛՛  հասկացությունը:  Ի տարբերություն առօրյա կյանքի, ֆիզիկայում աշխատանքի մասին խոսում ենք  միայն այն դեպքում, երբ մարմնի վրա ուժ է ազդումև այդ ուժի ազդեցությամբ մարմինը տեղափոխվում է։ 2. Ինչ պայմաններ են անհրաժեշտ մեխանիկական աշխատանք կատարելու համար: Մեխանիկական աշխատանքի կատարման համար ահրաժեշտ պայման է միայն ուժի առկայությունը։ 3. Ինչ մեծություններից է կախված մեխանիկական աշխատանքը: Այն ուղիղ համեմատական է կիրառված ուժի մեծությանը և անցած ճանապարհին։ 4. Ինչպես հաշվել աշխատանքը: Որն է աշխատանքի բանաձևը: Աշխատանքը (A) հաշվելու համար պետք է ուժը բազմապատկել անցած ճանապարհով. A = F x s 5. Ինչ միավորով է արտահայտվում աշխատանքը միավորների ՄՀ-ում: Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը ՝ ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս։ 6. Ինչու է սահմանվում հզո...

Շփման ուժ

Изображение
  Դաս.16. (Փետրվարի 2 — 6). Պատասխանել նախորդ թեմայի հարցերին, ինչպես նաև շփման ուժին վերաբերվող հետևյալ հարցերին՝ §22. Շփման ուժ:  §23. Շփման ուժի դերը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:  §24.  Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:  (Ֆիզիկա 7 դասագիրք՝ էջ 75- 81): Սահնակները, գլորվելով սարից և հասնելով հոիզոնական տեղամաս, անհավասար շարժվում են հորիզոնական ճանապարհով, նրանց արագությունը աստիճանաբար նվազում է, և որոշ ժամանակ անց կանգ են առնում։ Տղան, թափ հավաքելով, սահում է սառույցի վրա, բայց, որքան էլ սառույցը հարթ լինի, տղան, այնուամենայնիվ, կանգ է առնում։ Հեծանիվը նույնպես կանգ է առնում, երբ հեծանվորդը դադարում է ոտնակով քայլել: Մենք գիտենք, որ շարժման արագության ցանկացած փոփոխության (այս դեպքում՝ նվազման) պատճառը ուժն է։ Սա նշանակում է, որ դիտարկված օրինակներում յուրաքանչյուր շարժվող մարմնի վրա ուժ է գործել: Պատասխանել հետևյալ հարցերին՝  1․ Ի՛նչ տեսակի շփման ուժ է առաջնում  ա/ քայլելիս; Առաջանում է դադարիշփմանուժ։ Այս ուժն է թույլ տալիս հենվել գե...

Առաձգականության ուժ: Հուկի օրենքը. Ուժաչափ․

Изображение
Դաս.14. (15.12 - 19.12). §18. Առաձգականության ուժ: Հուկի օրենքը:  §19. Ուժաչափ: (էջ 64- 70) 1․ Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա:     Դեֆորմացիա է կոչվում մարմնի ձևի կամ չափերի փոփոխությունը ուժի ազդեցությամբ։ 2. Բերել դեֆորմացիայի օրինակներ: Գնդակի սեղմվելը Ռեզինի ձգվելը Պլաստիլինի սեղմվելը 3. Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ: Առաձգական դեֆորմացիա — երբ ուժը հանելուց հետո մարմինը վերադառնում է իր սկզբնական ձևին Պլաստիկ դեֆորմացիա — երբ մարմինը չի վերադառնում իր սկզբնական ձևին 4.Ո՞ր ուժն են անվանում առաձգականության ուժ և ինչպես է այն ուղղված: Առաձգականության ուժը առաջանում է դեֆորմացված մարմնում և ուղղված է դեֆորմացիային հակառակ կողմ։ 5. Ձևակերպել Հուկի օրենքը և գրել բանաձևը: Հուկի օրենքը ասում է, որ առաձգականության ուժը համեմատական է երկարացմանը։ F=kxF=kx 6.Ինչի՞ց է կախված զսպանակի կոշտությունը: Նյութից, հաստությունից, երկարությունից, կառուցվածքից 7.Ի՞նչ  միավորով է արտահայտվում կոշտությունը ՄՀ-ում:   Նյուտոն/մե...

Ծանրության ուժ

Изображение
  Դաս-13․  (Ժամկետը՝ դեկտեմբերի 08- դեկտեմբերի 12). §17. Տիեզերական ձգողության ուժ:  Ծանրության ուժ: Քննարկվող հարցեր՝ 1. Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական ձգողության ուժերով: Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները անկախ իրենց չափերից, փոխազդում տիեզերական ձգողության ուժերով: 2. Ինչի՞ց է կախված տիեզերական ձգողության ուժը:  Տիեզերական ձգողության ուժը կախված է մարինների զանգվածից և նրանց միջև հեռավորությունից։ 3. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ: Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։ 4. Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից: Որքան մեծ է մարմնի զանգվածը այդքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը։ 5.Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը: F ծ =mg 6.Ինչու՞ է ջուրը հոսում վրևից ներքև և ոչ թե հակառակը: Քանի որ ծանրության ուժը ուղղված է դեպի ներքև։ 7.Զուգահե՞ռ են արդյոք Երևանում և Բեռլինում կախված ուղղալարերը: Ոչ, զուգահեռ չէն քանի որ երկրի մակերևույթը կոր է։ 8. Միևնույն ծանրության ու՞ժն է արդյոք ազդում երկու միատեսակ գնդերի վր...