Քիմիա 7․ փետրվարի 16-20
Տարրի զանգվածային բաժին
Նախորդ դասից գիտես՝ ինչպես են հաշվում նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:
Այս դասին կծանոթանաս տարրի զանգվածային բաժին հասկացությանը։ Ենթադրենք մարդու քաշը 80,5 կգ է, որից մկանների զանգվածը կազմում է 55,5 կգ, իսկ ոսկրերինը՝ 12 կգ։ Ինչպես որոշենք, թե մարդու քաշի որ մասն է կազմում մկանների զանգվածը, իսկ որը՝ ոսկրերի։
Մկանների և ոսկրերի զանգվածները բաժանենք մարդու ընդհանուր քաշին. Կատարված գործողություններով որոշեցինք մկանների և ոսկրերի զանգվածային բաժինները մարդու ընդհանուր քաշում։ Ո՞րն է տարրի զանգվածային բաժինը: Ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ այն։
Զանգվածային բաժին հասկացությունը կիրառվում է նաև քիմիայում տարբեր հաշվարկներ կատարելիս: Դիտարկենք մեթանի մոլեկուլը, որի քիմիական բանաձևն է CH4: Ինչպես
երևում է բանաձևից, մեթանի մոլեկուլը կազմված է ածխածնի մեկ և ջրածնի չորս ատոմներից: Հաշվենք մեթանի հարաբերական մոլեկուլային զանգվածը.

Մեթանի մոլեկուլում ածխածին տարրին բաժին է ընկնում 12 զ.ա.մ., իսկ ջրածին տարրին՝ 4 1 = 4 զ.ա.մ.: Որպեսզի որոշենք ածխածին տարրի զանգվածային բաժինը մեթանի մոլեկուլում, պետք է
ածխածնին բաժին ընկնող զանգվածը հարաբերենքմոլեկուլի ընդհանուր զանգվածին: Նույն եղանակով կարող ենք հաշվել ջրածին տարրի զանգվածային բաժինը. Մոլեկուլում տարրի զանգվածային բաժինը նշանակվում է հունական
այբուբենի ω (օմեգա) տառով:
Ավելի հարմար է օգտվել ատոմների Аr
-ից և մոլեկուլների Mr
-ից, հետևաբար
տարրի (R) զանգվածային բաժինը մոլեկուլում կարող ենք որոշել ըստ հետևյալ
բանաձևի.

Որտեղ ω-ն տարրի զանգվածային բաժինն է, n-ը՝ ատոմների թիվը (ինդեքսը)։
Ածխածնի և ջրածնի զանգվածային բաժինների համար կունենանք հետևյալ
արտահայտությունները.

Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական
ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի որ մասն է կազմում:
Զանգվածային բաժինն արտահայտվում է միավորի մասերով (0,75 և 0,25)կամ ավելի հաճախ տոկոսներով.
ω(C) = 0,75 100% = 75%; ω(H) = 0,25 100% = 25% :
Այսպիսով, ըստ նյութի քիմիական բանաձևի, կարելի է հաշվել.
- նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
- տարրերի զանգվածների հարաբերությունը մոլեկուլում.
- տարրերի զանգվածային բաժինները մոլեկուլում։
Այս ամենը կիրառվում է գործնական և հաշվարկային խնդիրներ լուծելիս։
Տարրի զանգվածային բաժին, տարրերի զանգվածների
հարաբերություն
Հարցեր և առաջադրանքներ․
1․ Ի՞նչ է ցույց տալիս տարրի զանգվածային բաժինը մոլեկուլում։
Տարրի զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տվյալ նյութի ամբողջ զանգվածի որ մասն է կազմում այդ տարրը։ Այն սովորաբար արտահայտվում է մասերով կամ տոկոսներով (%)։
2․ Հաշվի՛ր տարրերի զանգվածային բաժինները (%) հետևյալ բանաձևն ունեցող նյութերում
ա) NO
Մոլեկուլային զանգվածը՝
N = 14
O = 16
Mr(NO) = 14 + 16 = 30
Զանգվածային բաժիններ՝
N = 14 / 30 ≈ 46.7%
O = 16 / 30 ≈ 53.3%
բ) SO₂
Մոլեկուլային զանգվածը՝
S = 32
O₂ = 2 × 16 = 32
Mr(SO₂) = 32 + 32 = 64
Զանգվածային բաժիններ՝
S = 32 / 64 = 50%
O = 32 / 64 = 50%
գ) HNO₃
Մոլեկուլային զանգվածը՝
H = 1
N = 14
O₃ = 3 × 16 = 48
Mr(HNO₃) = 1 + 14 + 48 = 63
Զանգվածային բաժիններ՝
H = 1 / 63 ≈ 1.6%
N = 14 / 63 ≈ 22.2%
O = 48 / 63 ≈ 76.2%
դ) CuCO₃
Մոլեկուլային զանգվածը՝
Cu = 64
C = 12
O₃ = 3 × 16 = 48
Mr(CuCO₃) = 64 + 12 + 48 = 124
Զանգվածային բաժիններ՝
Cu = 64 / 124 ≈ 51.6%
C = 12 / 124 ≈ 9.7%
O = 48 / 124 ≈ 38.7%
3․ Կերակրի աղ և խմելու սոդա
Կերակրի աղ – NaCl
Mr(NaCl) = 23 + 35.5 = 58.5
Զանգվածային բաժիններ՝
Na = 23 / 58.5 ≈ 0.393 (39.3%)
Cl = 35.5 / 58.5 ≈ 0.607 (60.7%)
Խմելու սոդա – NaHCO₃
Mr(NaHCO₃) = 23 + 1 + 12 + 48 = 84
Զանգվածային բաժիններ՝
Na = 23 / 84 ≈ 0.274 (27.4%)
H = 1 / 84 ≈ 0.012 (1.2%)
C = 12 / 84 ≈ 0.143 (14.3%)
O = 48 / 84 ≈ 0.571 (57.1%)
Комментарии
Отправить комментарий