Գործական քերականութուն



1Բաց թողնված տառերը և երկհնչյունները լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության  պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:

Ցած իջնելնՆերքև իջնել ավելի դժվար էր, քան վեր բարձրանալը վեր ելնել : Լոնդոնում գոյություն ունի— կա մի ակումբ, որի անդամներն ապրում են հին հինավուրց տներում ու դղյակներում և չեն օգտագործումչեն գործածվում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից վտարվեցին-դուրս մղվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց բնակարանում-ապրելավայրում հեռախոս էին անցկացրել:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրական ուղիներն-ճանապարհներն անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է:Երկրի-Մոլորակի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին ահռելի-հսկա կենդանիներ:
Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա:  Ջուրը միայն գրելու համար է պիտանի-օգտակար:
Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախուստի դիմեց-փախավ: Այդպիսի ուրիշ-այլ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է, երբ փիղը վախեցել է-սարսափել է  ծովային ոզնուց կամ խոզից:
 ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի արտասովոր-անսովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է վեր-վերև, մյուսը` վար-ներքև: Տեղացի ձկնորսները վկայում են-ենթադրում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խուսափել-փախչել:

3.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
Ընչազուրկ- աղքատ
սրընթաց-արագընթաց
անընկճելի-անկոտրում
դյուրաթեք-ճկուն դյուցազնական

4․ Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

1․ Ընտրե՛ք տեքստին համապատասխան պատասխանը․

  • Մի քանի լեզվին տիրապետող մարդը կարող է համարվել ինտելիգենտ։
  • Մաքրակենցաղությունը արդեն ինտելիգենտություն է։
  • Շատ ճամփորդող մարդը շատ մշակույթների հետ է առնչվում և կարող է կոչվել ինտելիգենտ։
  • Ուրիշին հասկանալու ունակությունը հենց ինտելիգենտությունն է։
  • Միայն գիտելիքների մեծ պաշարով է որոշվում մարդու ինտելիգենտությունը։
  • Շրջապատը մաքրող և մաքուր մարդը ինտելիգենտ մարդ է։

2 Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։

Այս նախադասությունը նշանակում է, որ ինտելիգենտ լինելը միայն շատ գիրք կարդալը կամ բարձր գնահատականներ ստանալը չէ։ Դա ավելի շատ այն է թե ինչպիսի մարդ ես դու ներսից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

ՍԵպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Նախագիծ․ Գուշակիր պակերը