Ուսումնական նախագիծ․ «Մոգական քառակուսիներ» Մասնակիցներ․ 7-9-րդ դասարանների սովորողներ Աշխատանքի ձևաչափը․ Անհատական հետազոտական աշխատանք, արդյունքների հրապարակում սովորողի բլոգում Նախագծի նպատակը․ Բացահայտել մոգական քառակուսիների օրինաչափությունները, զարգացնել տրամաբանական ու հանրահաշվական մտածողությունը և կատարել ինքնուրույն հետազոտություն։ Առաջադրանք 1. Տրված է 3 x 3 չափսի աղյուսակ։ Տեղադրե՛ք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվերը մեկական անգամ վանդակներում այնպես, որ յուրաքանչյուր տողում, յուրաքանչյուր սյունակում և գլխավոր անկյունագծերում գրված թվերի գումարը ստացվի նույն թիվը ։ Այդպիսի աղյուսակները կոչվում են մոգական ։ Հետազոտական աշխատանք․ Ի՞նչ ընդհանուր գումար ստացվեց տողերում, սյունակներում և գլխավոր անկյունագծերում։ 8+1+6=15 3+5+7=15 4+9+2=15 8+3+4=15 1+5+9=15 6+7+2=15 8+5+2=15 4+5+6=15 Ուսումնասիրե՛ք ձեր ստացած աղյուսակը․ ի՞նչ հետաքրքիր հատկություններով է այն օժտված (օրինակ՝ աղյուսակի անկյուններում գրված թվերի, մեջտեղում գրված թվի հետ կապված)։ Աղյուսակի մեջտեղում գրված է 5 թիվը, ի...