Ճնշման ուժերի բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշումը
Դաս 30. (30.03-03.04). ԹԵՄԱ՝ §34. Ճնշման ուժերի բնույթը հեղուկներում: Հեղուկի ճնշումը: ( Էլեկտրոնային դասագիրք 1 ՝ էջ 110-112)։ Եթե սենյակի պատին հպված սեղանին մի քանի կապոց գիրք և ջրով լի ծաղկաման դնենք, հատակի վրա ճնշումը կմեծանա: Իսկ սենյակի պատն այդ ճնշումը «չի էլ զգա»: Բայց եթե մխոցի միջոցով ճնշում գործադրենք հեղուկի կամ գազի վրա, ապա արդյունքը բոլորովին այլ կլինի: 1. Ի՞նչ է նշանակում «հեղուկները հոսուն են» արտահայտությունը: Ո՞րն է հոսունության հետևանքը: «Հեղուկները հոսուն են» արտահայտությունը նշանակում է, որ հեղուկների մասնիկները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ։ Հոսունության հետևանքը այն է, որ հեղուկների մակերևույթը հորիզոնական է։ 2. Ինչու՞ է հավասարակշռության վիճակում հեղուկի ազատ մակերևույթը հորիզոնական: Քանի որ հեղուկն ունի հոսունություն։ 3. Հեղուկի ճնշման ուժերը միշտ ուղղահայաց են պինդ մարմնի հետ հեղուկի հպման մակե-րևույթին։ Ինչու՞: Քանի որ հեղուկի մասնիկները բոլոր ուղղություններով հավասար են բախվում, զուգահեռ ուժերը չեզոքանում են, և մնում է մի...