Сообщения

Показаны сообщения с ярлыком "մայրենի 6"

Երկու Հարևան

  https://soundcloud.com/eva-barseghyan-427736572/i1rjsxfni6yg?ref=clipboard&p=i&c=1&si=78108947F0394872A057350890437CCC&utm_source=clipboard&utm_medium=text&utm_campaign=social_sharing

Թաթոսն ու Մաթոսը

https://on.soundcloud.com/reXA7VPYcyPeq5Uk9

Թաթոսն ու Մաթոսը

Թաթոսը և Մաթոսը հարևաններ էին։ Թաթոսը խելացի մարդ էր. լավ էր աշխատում, վար ու ցանք էր անում, այգի ու բոստան պահում և լավ ապրում էր։ Իսկ Մաթոսը մի քիչ պակաս էր Աստծո տված խելքից։ Չէր կարողանում իր գործերը կարգին անել, որպեսզի լավ ապրի։ Մի օր էլ մոտենում է հարևանին ու ասում․ — Տե՛ս, Թաթոս, դու էլ մի լուծ եզ ունես, ես էլ։ Քո ընտանիքն էլ իմի չափ է։ Ես լույսը չբացված՝ քնից վեր եմ կենում, գործ եմ անում, քեզանից էլ շատ։ Բա ի՞նչու է, որ դու լավ ես ապրում, իսկ ես՝ ոչ։ — Դա նրանից է,— պատասխանում է Թաթոսը,— որ դու ապրում ես կնոջդ խելքով։ Կնոջը երբեմն են լսում,— ասում է,— հազարից մեկ անգամ։ Եթե ուզում ես լավ ապրել, կնոջդ հետ խորհուրդ արա, լսիր ասածը, բայց հակառակն արա՝ դուք էլ լավ կապրեք։ Մաթոսի կինը նույնպես իր ամուսնու խելքից ուներ, սակայն, ի վերջո, կին էր՝ հազարից մեկ անգամ խելացի բան ասում էր։ Իսկ Մաթոսը, կնոջ ասածին ականջ չդնելով, միշտ հակառակն էր անում։ — Ահա հիմա արդեն իմ բախտն էլ կբացվի,— ասում էր Մաթոսը։ Մի ձմռան օր Մաթոսը բարձրանում է տանիք՝ ձյունը մաքրելու։ Մաքրելով հասնում է մի փտած գ...

Գործնական քերականություն

  1.Հոլովի՛ր աթոռ, քույր, մարդ բառերը։ Ուղղական (ո՞վ, ի՞նչ) Քույր, մարդ, աթոռ Սեռական (ո՞ւմ, ինչի՞) Քրոջ, մարդու, աթոռի Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) Քրոջը, մարդուն, աթոռին Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) Քրոջից, մարդուց, աթոռից Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) Քրոջով, մարդով, աթոռով Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) Քրոջ մեջ, մարդու մեջ, աթոռում 2.  Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները : Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք: Գունդ, գնդապետ, գնդացիր, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, անձնանիշ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր,  3. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները : Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ...

Առակ տղայի և ծառի մասին

  Կարդա՛ առակը։ Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Գրի՛ր՝ ո՞րն է առակի ասելիքը։ Առակի ասելիքը այն է, որ պետք է սիրել նրանց, ով մեզ բարություն է անում և օգնում է մեզ։ 5-6 նախադասությամբ վերապատմի՛ր առակը։ Մի փոքրիկ տղա խաղում եր ծառի հետ և շատ եր սիրում այդ ծառը, բայց տղան սկսեց մեծանալ և ծառի հետ այլեվս չեր խաղում։ Նա մեկ-մեկ գալիս էր և ինչվոր օգտակար բաներ էր ուզում ծառից։ Ծառը աննդատ ուզում էր խաղալ տղայի հետ և երբ տղան արդեն ծերացավ, եկավ ծառի մոտ և նստեց ծառի տակ, որպեսզի գտնվի լրության և հանգստության մեջ, իսկ ծառը այդ ժամանակ ուրախացել էր, որ տղան եկել է իր մոտ ուղակի հանգստանալու։ Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր: – Արի և խաղա ի...

Ապրլի ամսվա հաշվետվություն․ Մայրենի

Առաջին դասը այս ամիս « Վաճառականի խիղճը » ։ Հետո գրել ենք Գործնական քերականություն ։ Իսկ հետո ես իմ ընկերների հետ ձայնագրել ենք  «Ղ ազարոս Աղայան․ Վաճառականի խիղճը » ։ Հետո հավաքել ենք ինֆորմացիա Սահյանի մասին « Սահյանական իմ փաթեթը »։  Այդ դասից հետո նորից կատարել ենք գործնական քերականություն ։ Անգիր ենք սովորել Համո Սահյանի բանաստեղծությունները։  Եվ դրանից հետո գրեցինք ստեղծագործական աշխատանք  «Զատիկը իմ ընտանիքում»

Զատիկը իմ ընտանիքում

Զատիկը շատ յուրահատուկ ժամանակ է իմ ընտանիքի համար: Սա ոչ միայն գարնանային տոն է, այլև ժամանակ, երբ մենք հավաքվում ենք՝ վայելելու ավանդույթները, սնունդը և միմյանց ընկերակցությունը: Ամեն տարի մենք ուրախությամբ ենք սպասում Զատիկին։ Մայրս համեղ ուտեստներ է պատրաստում. Ավելի ուշ կեսօրից հետո մենք մեծ ընտանեկան ընթրիք ունենք: Մենք նստում ենք սեղանի շուրջ, ծիծաղում, զրուցում և վայելում միասին լինելը։ Ես շատ եմ սիրում զատիկը և միշտ անցկացնում եմ զատիկը իմ բարեկամների հետ։ Մենք հավաքվում ենք մեր տանը կամ գյուղում և սաղով ներկում ձվիկները, որպեսզի խաղանք։

Համո Սահյան․ բանաստեղծությունները

«Հայաստան ասելիս» Հայաստան ասելիս Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է… Կմնամ, կլինեմ այսպես: «Նեղվում եմ» Նեղվում եմ, խփում են կրծքիս,  Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,  Ներում եմ, նստում են գլխիս,  Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։       Առնում են ու ետ չեն տալիս,  Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։ Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,  Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։ «Կուզես պայթիր» Կուզես պայթիր, կուզես ճչա, Քեզ մարդու տեղ դնող չկա, Զգույշ, գլխիդ փորձանք չգա, Սիրտ, անցել է սրտի դարը: Էլ չեն երդվում քո արևով, Չեն տաքանում քո բարևով, Էլ չես վառում դու վառվելով Սիրտ, անցել է քո հազարը: Ինչքան տխրես, ինչքան ժպտաս Ինչքան խփես ու թպրտաս, Միևնույն է, տանուլ կտաս, Էլ...

Բնության հրաշքները

Բնությունը շատ գեղեցիկ և հիանալի է։ Երբ քայլում ես ամռանը այգում և տաք արևը չի թողնում մրսես։ Ժպիտը դեմքիցտ չի կորում։ Իսկ երբ ընկերուհիներիդ հետ քայլում էք ձեր քաղաքով և տեսնում էք շատ գեղեցիկ ծաղիկներ։ Կանաչ ծառերը, որոնք զարդարում են մեր աշխարհը։ Իսկ ձմռանը երբ գալիս է շատ ձյուն և բոլորը խաղում են այդ ձյունով և ուրախանում։ Ես շատ եմ սիրում մեր բնությունը և միշտ հիանում եմ բնությունով։ 

Գործնական քերականություն

  Առակը փոխադրի՛ր 5 նախադասությամբ: Ժամանակին մի փոքրիկ գյուղում ապրում էր մի ծերունի։ Նա հայտնի էր իր իմաստությամբ և ամեն մի խնդիր լուծելու կարողությամբ։ Մի օր մի երիտասարդ եկավ իմաստուն ծերունու մոտ և ասաց. — Ես խնդիր ունեմ։ Ես ինչ-որ մեկի կողմից խաբված եմ եղել և վրեժ եմ ուզում լուծել։ Ի՞նչ պետք է անեմ։ Իմաստուն ծերունին պատասխանեց. — Նախքան վրեժխնդիր լինելը, դու պետք է ինքդ քեզ հարցնես, թե արժե՞ արդյոք դա։ Վրեժը ձեզ իսկական երջանկություն չի բերի։ Երիտասարդը մի պահ մտածեց և հետո հարցրեց. — Բայց ի՞նչ, եթե ես վրեժխնդիր չլինեմ: Մարդիկ կմտածեն, որ ես թույլ եմ, չէ՞: Իմաստուն ծերունին պատասխանեց. — Իսկական ուժը գալիս է ներսից: Ներելու համար ավելի շատ քաջություն է պահանջվում, քան վրեժխնդիր լինելու համար: Եթե դուք կարողանաք ներել նրանց, ովքեր ձեզ հետ անարադար են վերաբերվում, դուք կգտնեք իսկական երջանկություն։ Երիտասարդը մի պահ այդ ամենի շուրջ մտածեց և հետո շնորհակալություն հայտնեց իմաստուն ծերունուն իր խորհրդի համար։ Նա լքեց գյուղը, ավելի լավ ինքնազգացողությամբ։  Փոխադրած Գյուղում կ...

Սահյանական իմ փաթեթը

Համո Սահյանի մասին կենսագրություն կյանքից պատմություն հետաքրքիր տեղեկություններ

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

https://soundcloud.com/nare-hayrapetan/srmhqpjity6g?utm_source=clipboard&utm_medium=text&utm_campaign=social_sharing

Գործնական քերականություն

Շեղումներ կանոնից Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։ Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։ Կին-կանայք, մարդ-մարդիկ, պարոն-պարոնայք Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է  –եր   վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է–  ներ  վերջավորությունը: Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։ Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝  փիղ  ասելով հասկանում ե...

Հին Հռոմ

  ԵԶՐՈՒՅԹՆԵՐ Ծերակույտ  — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ: Պատրիկ  — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։ Պլեբեյ  — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը:  Մագիստրատուրա  — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը: Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր: Կոնսուլ  — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա: ժողովրդական տրիբուն  — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ:  Դիկտատոր  — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակա- վորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ: Իմպերատոր  — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես տրվող պատվատիտղոս: Դոմինատ  — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման հա- մակարգը: Պրովինցիա  — Նահանգ: Գլադիատորներ  — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար մի մյանց դեմ մարտնչող ստրուկներ: Բառացի նշանակում է «սուսերակիր»: Հաղթակամար Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամա– րակապ դարպաս:...

Վաճառականի խիղճը

  Նարե – կարմիր Ալեքսանդր – կապույտ Եվա – դեղին, անծանոթ(sev) Նատալի – կանաչ(mama), orange (papa) purple(qahana) Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում. ― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։ ―  Կվերցնեմ, ―  պատասխանում է վաճառականը։ ― Քանի՞ տարով կվերցնեք։ ― Տասը տարով։ ― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։ ― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։ Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։ ​ Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, ...