Сообщения

Показаны сообщения с ярлыком "անհատական նախագիծ"

Հասարակագիտական ստուգատես․ Անապատի հազար տարի

  Հասարակագիտական ստուգատես Տիգրան Հայրապետյան-Բացահայտիր՝ ով է Տիգրան Հայրապետյանը: Բնութագրիր այն ժամանակահատվածը , երբ է ապրել, գործել է  հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանը: Ընտրիր նշված հոդվածներից մեկը վերլուծիր, տեղադրիր քո բլոգում: ՔՈ կարծիքով, ինչու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը: Հոդվածները վերլուծում ենք՝ հետևյալ կետերին անդրառանալով. Հոդվածի հղումը ՝ https://gradaranblog.wordpress.com/wp-content/uploads/2025/02/anapati-1000-tari.pdf ՀՈԴՎԱծԻ ՎԵՐԼՈՒծՈՒՄ Տիգրան Հայրապետյանը հայ քաղաքագետ, լրագրող և վերլուծաբան էր, ով գործել է հիմնականում 1990-ականներին՝ Հայաստանի անկախության սկզբնական շրջանում։ Դա մի ժամանակ էր, երբ երկիրը գտնվում էր պատերազմի, սոցիալական դժվարությունների և գաղափարական խառնաշփոթի մեջ։ Նրա հոդվածները փորձ էին հասկանալու, թե ինչու է հասարակությունը կրկին ու կրկին հայտնվում նույն խնդիրների մեջ և չի կարողանում կայուն զարգացում ապահովել։ «Անապատի հազար տարի» հոդ...

Բրեդ Փիթ

Изображение
  Բրեդ Փիթը (William Bradley Pitt) ամերիկացի դերասան և կինոպրոդյուսեր է, որը համարվում է Հոլիվուդի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերից մեկը։ Կյանքը Բրեդ Փիթը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ Օկլահոմա նահանգի Շոունի քաղաքում։ Մեծացել է Միսսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում՝ պահպանողական ընտանիքում։ Սովորել է Միսսուրիի համալսարանում՝ լրագրություն և գովազդ, սակայն ավարտելուց քիչ առաջ տեղափոխվել է Լոս Անջելես՝ դերասանական կարիերա սկսելու  նպատակով։ Կարիերան Փիթի կարիերան սկսվել է 1980-ականների վերջին՝ փոքր դերերով հեռուստասերիալներում և ֆիլմերում։ Նրա առաջին մեծ հաջողությունը եղավ 1991 թվականին «Thelma & Louise» ֆիլմում, որտեղ նրա կարճ, բայց հիշվող դերը նրան բերեց լայն ճանաչում։ Այնուհետև նա նկարահանվեց բազմաթիվ հաջող և քննադատների կողմից բարձր գնահատված ֆիլմերում, այդ թվում՝ Se7en (1995) Fight Club (1999) Ocean’s Eleven շարքը (2001–2007) Troy (2004) The Curious Case of Benjamin Button (2008) Once Upon a Time in Hollywood (2019) 2019 թվականին նա արժանացավ «Օսկար» մր...

Տոմ Կրուզ

Изображение
  ՏՈՄ ԿՐՈՒԶ Տոմ Կրուզը, որի ամբողջական անունը Թոմաս Քրուզ Մեյփոթեր 4-րդ է, ծնվել է 1962 թվականի հուլիսի 3-ին, Նյու Յորքի Սիրակյուզ քաղաքում։ Նա ամերիկացի դերասան է, պրոդյուսեր և համաշխարհային կինոարտադրության ամենահայտնի դեմքերից մեկը։  Տոմ Կրուզը դերասանական կարիերան սկսել է 1980-ականների սկզբին։ Նրա առաջին փոքր դերը եղել է 1981 թվականին “Endless Love” ֆիլմում, բայց իրական ճանաչումը ստացավ 1983 թվականի “Risky Business” ֆիլմով, որը նրան դարձրեց երիտասարդության կուռք։ Իսկ 1986 թվականին “Top Gun” ֆիլմը նրան վերածեց համաշխարհային աստղի՝ պիլոտ Մավերիկի դերով։ Հետագա տարիներին նա նկարահանվել է մի շարք բարձրարժեք ֆիլմերում, ինչպիսիք են “Rain Man” (1988), “Born on the Fourth of July” (1989), “A Few Good Men” (1992), “Jerry Maguire” (1996) և “Mission: Impossible” շարքը, որը դարձել է նրա կարիերայի խորհրդանիշը։ Տոմ Կրուզը հայտնի է նրանով, որ իր ֆիլմերում ինքն է կատարում բարդ և վտանգավոր հնարքներից շատերը՝ առանց կրկնորդների օգնության։ Նրա անձնական կյանքը նույնպես միշտ հետաքրքրել է հանր...

Ուիլ Սմիթ

Изображение
  Ուիլ Սմիթ Ուիլ Սմիթը (ամբողջ անունը՝ Ուիլարդ Քերոլ Սմիթ II) ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 25-ին, Ֆիլադելֆիայում, ԱՄՆ-ում։ Նա հայտնի է որպես դերասան, պրոդյուսեր և ռեփեր։ Սկզբում իր կարիերան սկսել է երաժշտության մեջ՝ որպես ռեփեր The Fresh Prince անունով, իսկ ավելի ուշ մեծ ճանաչում է ստացել հեռուստասերիալով «The Fresh Prince of Bel-Air»։ Նա նկարահանվել է բազմաթիվ հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ M en in Black , Bad Boys , The Pursuit of Happyness , I, Robot , I Am Legend , Aladdin և  King Richard  (որի համար ստացել է Օսկար մրցանակ՝ որպես լավագույն դերասան)։ Նա ամուսնացած է դերասանուհի Ջեյդա Փինկեթ Սմիթի հետ և ունի երեք երեխա՝ Ջեյդեն Սմիթ, Վիլլոու Սմիթ և Թրեյ Սմիթ։ Ուիլ Սմիթը համարվում է Հոլիվուդի ամենահաջողակ և սիրելի դերասաններից մեկը՝ իր հումորի, էներգիայի և դրական վերաբերմունքի համար։ Հայրը՝ Ուիլարդ Քերոլ Սմիթ ավագը, աշխատել է սառնարանների ինժեներ, մայրը՝ Կերոլայն Բրայթը, եղել է դպրոցի ղեկավար։ Նա ունի երեք քույր և մեկ եղբայր,՝ մեկ ավագ քույր (Պամ Սմիթ) և երկու փոքր քու...

ՋՈՆԻ ՊԵՓ

Изображение
  Ջոննի Դեփ https://on.soundcloud.com/SznnChDYiSC1XhIuMG Ջոննի Դեփը ամերիկացի դերասան, ռեժիսոր և երաժիշտ է, ծնվել է 1963 թվականի հունիսի 9-ին, Քենթաքի նահանգի Օուենսբորո քաղաքում։ Նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվում տարբեր քաղաքներ, ինչն ազդել է նրա մանկության վրա։ Դեփը դեռ փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և տասներկու տարեկանում նվեր ստացած կիթառով սկսել է նվագել տարբեր խմբերում։ Դպրոցը թողնելով՝ նա որոշեց հետևել իր երաժշտական երազանքին, և երաժշտությունը դարձավ նրա կյանքի մշտական ուղեկիցը։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո նա ծանոթացավ դերասան Նիկոլաս Քեյջի հետ, ով նրան խորհուրդ տվեց փորձել ուժերը կինոյում։ Դրա շնորհիվ Դեփը առաջին անգամ էկրանին հայտնվեց 1984 թվականին՝ սարսափ ժանրի “A Nightmare on Elm Street” ֆիլմում։ Նա արագ ուշադրություն գրավեց իր արտահայտչական խաղով և 1987 թվականին դարձավ հանրահայտ՝ “21 Jump Street” հեռուստասերիալի շնորհիվ։ Սակայն Դեփը չցանկացավ սահմանափակվել երիտասարդական կուռքի կերպարով և սկսեց ընտրել ավե...

ՋԵՆՆԱ ՕՐՏԵԳԱ

Изображение
  Ամբողջական անունը՝ Ջեննա Մարի Օրտեգա։ Ծնվել է․ 2002թ․ սեպտեմբերի 27-ին։ Տեղը․ Կալիֆորնիա, ԱՄՆ (Քոաչելլա Վալի / Փալմ Դեզերտ)։ Ծագումով մեքսիկացի է։ Աշխատել է նաև Դիսնեյի հետ, օրինակ՝ «Elena of Avalor» անիմացիոն ֆիլմում, եղել է Ելենաի փոքր քույրը։ Հաճախ ուշադրության կենտրոնում է իր հագուստի և ոճի համար։ 2025թ․ «Էմմի»-ի մրցանակաբաշխության ժամանակ կրել է քարերով և մարգարիտներով զարդարված վերնաշապիկ ու սև կիսաշրջազգեստ։ Սովորել է թավջութակ նվագել Ուենսդեյ դերի համար (2022թ.): Մանկուց նա նկարահանվել է բազմաթիվ հեռուստատեսային գովազդներում: Նրա հոբբիներից մեկը գրելն է և նա (Stranger Things) Սերիալի սիրահար է։ Ջեննան ծնվել է մեծ ընտանիքում․ ունի մեկ եղբայր և չորս քույր։ Նա ընտանիքի չորրորդ երեխան է։ Նրա ծնողները մեծացել են ԱՄՆ-ում, բայց ունեն տարբեր ծագում․ հայրը մեքսիկացի է, իսկ մայրը՝ պուերտոռիկացի։ Ջեննան բազմիցս ասել է, որ շատ հպարտ է իր լատինա արմատներով և փորձում է միշտ ներկայացնել այդ մշակույթը։ Երեխա ժամանակ ընտանիքի աջակցությունը մեծ դեր է խաղացել․ նրա մայրը հատկապես հետևողական ...

ԷՄՄԱ ՄԱՅԵՐՍ

Изображение
Էմմա Մայերսի ամբողջ անունը Էմմա Էլիզաբեթ Մայերս է։ Նա ծնվել է 2002 թվականի ապրիլի 2-ին, Օրլանդոում, Ֆլորիդա շտատում, ԱՄՆ։ Էմմա Մայերսը ունի 3 քույրիկ։ Նա սկսել է իր գործունեությունը 2010 թվականին, հայտնվելով տելեսերիալում «Swamp Thing». 2010 թվականին Էմմա Մայերսը նույնպես նկարվեց կարճամետրաժ ֆիլմում «Crooked» և Քրիստոնեացի «Letters to god» ֆիլմում։ 2019 թվականում նորից սկսեց նկարվել կինոներում, կատարելով գլխավոր դերը «Love, Innocence» ֆիլմում և «The Baker and the Beauty» տելեսերիալում։ 2020 թվականում Էմման հայտնվեց տելեֆիլմում «A taste of Christmas», իսկ 2021 թվականում նկարվել է տռիլլերում «Girl in the basement». Մեծ հայտնիություն Էմմա Մայերսը ստացավ 2022 թվականին, երբ  նկարվեց «Wednesday» սերիալում, կատարելով Էնիդ Սինքլեյրի դերը։ 2023 թվականին նկարվեց «Southern Gospel» և «Family Switch» ֆիլմերում։ 2025 թվականում «Minecraft» կինոում նկարվեց։ Մայերսը k-pop երգի ժանռի երկրպագու է։ Սիրում է k-pop երգիչներից Seventeen թիմը։ 2022 թվականին Teen Vogue-ին տված հարցազրույցում նա բացահա...