Сообщения

Показаны сообщения с ярлыком "Հայրենագիտություն"

ՀԱՅՈՑ ԲՆՕՐՐԱՆԸ

  Ձեր կարծիքով, ինչ է նշանակում օրրան, բնօրրան: Մանկությունից ձեզ ծանոթ որ բառին է այն նման: Ազգերը, ինչպես մարդիկ, ունեն իրենց բնօրրանը կամ հայրենիքը: Հայկական լեռնաշխարհն հայ ազգի բնօրրանն է, նրա հայրենիքը: Հայոց հայրենիքի ձեւավորման ուղին շատ գեղեցիկ է ներկայացրել Մովսես Խորենացին, մեր Պատմահայրը: Նա գրում է, որ բռնակալ Բելին հաղթելուց հետո Հայկ Նահապետի որդիներն ու թոռները բնակություն հաստատեցին Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում, հիմնեցին բնակավայրեր եւ դարձան գերդաստանների նահապետներ: Այնուհետեւ Հայկից սերած նահապետները ժամանակի ընթացքում միավորվեցին և ստեղծեցին միասնական հայկական թագավորություն: Ապրելով իրենց հայրենիքում, հայ ժողովրդի զավակները մշտապես շենացրել ու ծաղկեցրել են հայրենի երկիրը, պաշտպանել այն թշնամիներից: Նրանք այդ հողի վրա կառուցել են ամրոցներ, տաճարներ, պալատներ, եկեղեցիներ, խաչքարեր եւ այլ հուշարձաններ: Սերնդեսերունդ նրանք հայրենի հողում են ամփոփել իրենց պապերի և հարազատների աճյունները: Նախնիների շիրիմները, հայրենիքի տարբեր վայրերում կառուցված հազարավոր ե...

Պապ թագավոր

  Արշակ II-ի փոխարեն Հայոց թագավոր է դառնում նրա որդին՝ Պապը (370-374 թթ.): Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը: Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը: Շապուհ II-ը ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը: Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում: Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը առգրավվում և բաժանվում է զինվորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակվում կուսանոցներն ու մենաստանները: Հայոց երիտասարդ արքայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց: Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ուն...

Հեթումյաններ

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը’ Զաբելը։ 1226 թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։ Դրանից հետո Հեթումը Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ հռչակվեց Հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ ԿիլիկյաՆ Հայաստանի ՀեթումյաՆ արքայատոհմի հիմնադիրը։ Հեթում I-ի և նրան հաջորդած որդու’ Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք, 13-րդ դարի վերջերից սկսած, երկիրը պարբերաբար ենթարկվում էր Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։ Մինչև 14-րդ դարի վերջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։ 1375 թ., այնուամենայնիվ, հզորացած Եգիպտոսի սուլթանության և շրջակա մահմեդական պետությունների զորքերին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը։ Կիլիկիայի հայությունը, սակայն, շարունակեց պայքարը։ Այդ պայքարի գլուխ կանգնեց Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը’ Կոստանդին զորավարը։ Նա շուրջ հիսուն տարի փորձում էր վերականգնել Հայոց թագավորությունը։ Այնուհետև մի շարք...

ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐ ԴԵՄՔԵՐԸ․ Հովհաննես Այվազովսկի, Արշիլ Գորկի, Մարտիրոս Սարյան

Ելած` օվկիանի անզուսպ ալիքներ, Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր, Լեռնանում էին, գոռալով ահեղ, Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ անեզր ու անվերջ մեջ։ «Կանգնեցեք», գոչեց վըրձինը ձեռքին կախարդ ծերունին հուզված տարերքին. Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին, Մութ ալիքները, փոթորկի ժամին, Կըտավի վրա կանգնած են ահա։ Հովհաննես Թումանյան, «Այվազովսկու նկարի առջև» Ղրիմի Թեոդոսիա քաղաքի հայկական տոհմիկ ընտանիքում է ծնվել Հովհաննես Այվազովսկին։ Պետերբուրգի գեղարվես­տի ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին վերադարձավ իր հարազատ քաղաք։ Մինչև կյանքի վերջը Այվազովսկին անդադար աշխատում էր և թողեց մոտ 6 հազար նկար։ Դրանց մեծ մասում պատկերված է ծովը՝ փոթորկուն, խաղաղ, հազարավոր երանգներով։ Գրեթե ամեն տարի Այվազովսկու նկարները ցուցադրվում էին Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերի­կայի խոշոր քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսներում։ Այվազովսկու անունը հռչակված է աշխարհով մեկ։ Այվազովսկին հայտնի է որպես ռուսական արվեստի ներկայա­ցուցիչ, բայց նա միաժամանակ հայ մարդ էր, որը երբեք չօտա­րացավ իր ժողովրդից։ Հայկականությո...

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՎ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ

  Գրերի գյուտ։ Ոսկեդար։ Մշակութային հզոր շարժում Մեր ժողովրդի անցած պատմական ուղու մի շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար: Հենց այս դարում տեղի ունեցան հայոց պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր: Առաջին հերթին դա հայոց գրերի գյուտն էր: Հայոց գրերի ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է: Մաշտոցի անունն ու գործը սրբություն է ամեն մի հայի համար: Իր գործում Մաշտոցը միայնակ չէր. նրա անբաժան համախոհն ու ընկերն էր հայոց կաթողիկոսը՝ Սահակ Պարթևը, իսկ մեծ հո­վանավորն ու օժանդակողը հայոց արքան էր՝ Վռամշապուհը: Մեսրոպն իր առաջին իսկ քայլերից մի հզոր և հեղի­նակավոր աջակից ու հովանավոր ուներ: Դա Վռամշապուհ թագավորն էր: Վռամշապուհը նախավերջինն էր Արշակունի թագա­վորների մեջ: Կարծես բնազդով նա զգում էր, որ ժո­ղովրդին պետք է տալ ապրելու, գոյատևելու մի այնպիսի միջոց, որ խախուտ չէ գահերի պես, քանի որ ապրում է սրտերի և մտքերի մեջ: Եվ նա իր իշխանությունն ու ամբողջ բարի կամեցողությունը դնում է Մեսրոպի ու Սահակի տրամադրության տակ՝ բարի գործը հաջողեց­նելու համար: Վռամշապուհը լսել էր,...