Сообщения

Показаны сообщения с ярлыком "Մաթեմատիկայի ստուգատես 2023"

Մայրենիի ստուգատես

 Եվա Բարսեղյան  Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:  Զեբրեր  Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։  Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:  Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:  Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։  Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։  Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չ...

Մաթեմատիկայի ստուգատես 2023 երրորդ կանգառ

Изображение
  Երրորդ կանգառ։ Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․ օրվա քանի՞ ժամն է արթուն, օրվա քանի՞ ժամն է խաղում բակում, օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով, օրվա  քանի՞ ժամն է կարդում, օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում, օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը, հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։ Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։ Կատարում եզրակացություն։ Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։ Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։ Անհրաժեշտ պարագաներ Հեռախոս, համակարգիչ։