Առաջադրանք, մայիսի 4-10-ը, 6-րդ դասարան
Առաջադրանք 1 Արտաշեսյան արքայատոհմ, Արտաշես Առաջին Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160): Արտաշես Առաջինը Երվանդունյաց արքայական տոհմից էր: Հայոց ավանդավեպը նշում է, որ նա հայոց արքայազն էր, և նրա գահն ու իրավունքը բռնագրավեց Երվանդ Դ արքան (մ.թ.ա. 220-200), որ գահ բարձրանալով` սրի քաշեց օրինավոր թագաժառանգներին: Նրանցից փրկվեց միայն մանուկ Արտաշեսը, որին Սմբատ Բագրատունին փախցրեց: Հետագայում հասակ առնելով Արտաշեսը վերանվաճում է իր երկիրը, ճակատամարտի ժամանակ սպանում Երվանդին և գահ բարձրանում Հայաստանում: Ինչքանով է հավաստի հայոց ավանդապատումը` դժվար է ասել: Մեզ հայտնի է Արտաշեսի հայրանունը. նա Զարեհի որդին էր: Զարեհ անունով թագավոր մինչ Արտաշեսի գահակալումը չենք ունեցել: Միգուցե Արտաշեսը Երվանդունյաց արքայատոհմի կրտսե՞ր ճյուղի ներկայացուցիչն էր: Մ.թ.ա. 200 թ. հզորացող Սելևկյան կայսրությունը կարողանում է ծնկի բերել Հայաստանը, և Երվանդ Դ արքան զրկվում է գահից կամ սպանվում: Ամեն դեպքում, Հայաստան...