Մայրենի

 61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք Չեին համաձարակվում անգամ քաղաք մտնել: Վախենում էին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրելթե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն – մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

Գեղեցիկ տգեղ- մեկը, որին թվում է, թե ինքը գեղեցիկ է, բայց իրականում տգեղ է: Կամ ՝գեղեցիկ, որը գիտի, թե աշխարհում որքա~ն գեղեցիկ մարդիկ կան, դրա համար էլ իրեն տգեղ է համարում:

Բարձրահասակ, ցածրահասակ-մեկը, որին թվում է, թե ինքը բարձրահասակ է, բայց իրականում ընկերներից ամենա ցածրահասակն է: Կամ ՝բարձրահասկը, որը գիտի, թե ցածրահասակ է, որովհետև իր եղբայրը նրանից բարձրահասկ է։

63.Օրը (ցերեկն ու գիշերընկարագրի´ր գործածելովինչքան հնարավոր էշատ հականիշներ:

Ցերեկը մթնում է, աստղերը սկսում են փայլել, լուսինը թեթև շողում է, մեծերը և փոքրերը քնում են։ Գիշերը, մարդիկ գնում են գործի, դպրոց, պարապմունքների և այլ տարբեր վայրեր, ազատ ժամանակ զբոսնում են, երգ լսում, պարում և այլ զբաղմունքներ։

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր էշատ հականիշներ:

Ամառը ցուրտ է, օդը սառը, արև կամա՝ց լույս է տալիս, ձյուն է գալիս, խաղում էնք տարբեր խաղեր, ձնագնդիկ, ձյունից պատրաստում էնք ինչ ցանկանանք, նշում էնք Նոր Տարին, ստանում ենք լիքը նվերներ։ Ձմռանը շատ շոգ է, արևը պայծառ է, գնում էնք հանգստանալու, լողանում էնք լողավազանում, ծովերում, համտեսում էնք պաղպաղակ և լիքը մրգեր։

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Ես չեմ սիրում ուտել կաթի սերը։
Ես շատ եմ սիրում իմ ընտանիքին և ընկերներիս։

Մեր բակում կա մեծ հոր։
Ինձ դուր է գալիս իմ հոր մեքենան։

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ ենի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ  հնչողություն ունեցողբայց  իմաստով  տարբեր բառերին:

համանուններ

67.Հոտարի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Ոչխարների հոտը գալիս է մեր մոտ։
Այս ինչ հոտ է ինձ շատ է դուր գալիս

Իմ հայրիկը արի է
Արի քեզ պետք է բան ասեմ։

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ – ամիս, մարտ-կռիվ
սեր –կաթի սեր, սեր- մի միանց հանդեպ սեր
հոր-փոս, հոր-հայրիկի
հոտ –բուրմունք, հոտ- գառների խումբ
անտառ – վայրի ծառերի զանգվածով պատված տարածություն, անտառ- առանձ տառ
արի –ուժեղ, արի- կանչել
կար – կարելու եղանակը ձևը, կար-գոյություն ուներ

69. Ընդգծված բառերի  և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

70. Որոշի´րթե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը  նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ:  (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր:  (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

English