Հայոց լեզու գրքից 121-130 առաջադրանքները

 


121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար-օ
օթևան-օ
օրական-օ
օղակաձև-օ
օտար-օ
օրենք-օ
օրինակ-օ
ով-ո
ովքեր-ո

122. Կարդա´բառերը և պարզի´ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:-Ա․ շարքի բոլոր բառերում ո-ն կարդացվում են ո։
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ:-Իսկ Բ․ շարքի բոլոր բառերում ո-ն կարդացվում է օ։

123. Կարդա´տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:

Ա.Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար:-Ա․ խմբում ընդգծված ե տառը արտասանվում է ե։
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ:-Բ․ խմբում ընդգծված ե տառը արտասանվում է է։

124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ո տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:

Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ,եռաոստ:-Ա․ խմբում ընդգծված ո տառը արտասանվում է ո։

Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի:-Բ․ խմբում ընդգծված ո տառը արտասանվում է օ։

125. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում: Փորձի՛ր բացատրել այդ տարբերության պատճառը:
Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ, բարևել, մինչև:-Ա․ շարքում և տառը արտասանվում է է+վ։
Բ. Նաև, և, թեև:-Բ․ շարքում և տառը արտասանվում է յ+է+վ։

126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո ՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ-բազմերանգ
Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու-ամենաերջանիկ

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիսաեփ, վրաերթ-միայն հայելի բառում ե-ն արտասանվում է է։
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել-միայն ինքնաեռ բառում է, որ ե-ն ձայնավորից հետո է գրված և կարդացվում է է։

128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Ելևէջ, վայրէջք, հնէաբան, առէջ, դողէրոցք, մանրէաբան, չէր։

1) Երաժշտության քաղցր ելևէջները տարածվել էին դահլիճում։

2) Մոսկվայից եկող ինքնաթիռը վայրէջք է կատարելու վաղ առավոտյան։

3) Ամերիկացի հնէաբանները պեղումների ժամանակ գտել են հազվագյուտ ծովային սողունի քարացած կմախք։

4) Պարտեզում լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը։

5) Ծանր հիվանդը զառանցում էր դողէրոցքի մեջ։

 130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Այսօր, բնօրրան, ոսկեզօծ, եռօրյա, մեղմօրոր, դեղնազօծ, օրեցօր։

1) Այսօր մենք ընկերներով մասնակցեցինք մաթեմատիկայի օլիմպիադային։

2) Հայաստանը հայ ժողովրդի բնօրրանն է։

3) Ոսկեզօծ աշունը զարդարել է պուրակներն ու այգիները։

4) Արատեսյան մեր եռօրյա ճամբարները շատ հետաքրքիր ու զվարճալի են անցնում։

5) Փչում է մեղմօրոր քամին՝ օրորելով ցորենի ոսկեզոծ հասկերը

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

English