Հայոց լեզու 5, 181-190 առաջադրանքները

 181. Բացատրի´րթե —ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:
Ցի ածանցով կազմած բառերը գրվում են գրքերի և անունների դեպքում։

182. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:
Շուշան — շուշան — ծաղկի անուն
Աշոտ Երկաթ — երկաթ -մետաղ
Ձախորդ Փանոս — ձախորդ — անհաջողակ
Առյուծ Մհեր — առյուծ — ուժեղ կենդանի
Հովհաննես Երզնկացի — երզնկացի — Երզնկայի բնակիչ
Վարդան Արևելցի — արևելցի — արևերքի բնակիչ
Արքաների հովիտ — արքա — թագավոր

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում .սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ Շնչավոր և Անշունչ:

185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երեի նեղացրել էին:

Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Գողը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Մորեխը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Քույրիկս (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                        բ) Մանուկներ                     գ) Հատիկներ
      դեղձանիկներ                                երեխա                                 կապիկներ
      վագրեր                                            պատանիներ                      ձագուկներ
      առյուծներ                                       երիտասարդներ                կանայք
      սիրամարգ                                      մարդիկ                               տանտիկիններ
Ա․ Բոլոր բառերը ածականներ են բացի՝ սիրամարգ բառից։
Բ․ Բոլոր բառերը հոգնակի են բացի՝ երեխա բառից։
Գ․ Բոլոր բառերը գոյականներ են բացի՝ կանայք բառից։

187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:
Ա․ Եզակի-մի
Բ․ Հոգնակի-շատ

188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրիկներ, մատանիներ, տատիկներ, կատուներ, թութակներ, գրպաններ:

189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:
Գոյականը ունի 2 թիվ։
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):
Մի իր կամ անձ։
3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն — բազում, շատ):
Շատ իրեր կամ անձներ։

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

English