Գործնական քերականություն
1. Այբբենական կարգով դասավորի՛ր.
ա) ուսուցիչներիդ անունները-Անդրանիկ, Անժելա, Աչեր, Արմենուհի, Արևիկ, Թամար, Ժաննա, Լիանա, Մարիամ, Շողիկ, Սարգիս, Ստելլա, Քրիստինե։
բ) դպրոցում գործածվող առարկաների անունները
Գրատախտակ, գնդակ, գրիչ, համակարգիչ, մատիտ, պայուսակ, տետր։
Ես կուզենայի ունենալ էլեկտրական կիթառ։
2․ Բառերն այբբենական կարգով դասավորի´ր:
Դադար, դաղձ, դաշույն, դաշունահար, դարձյալ, դարպասապահ, Դափնեվարդ, դդում, դժոխք, դժվարըմբռնելի, դղրդյուն, դյութել, դողդոջուն, դողէրոցք։
3․ Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված է, թե քանի հնչյուն կա):
Օրինակ՝
եղևնի (7) — յ, ե, ղ, ե, վ, ն, ի:
Տաթև (5)-տ, ա, թ, է, վ
ամենաերկար (11)-ա, մ, է, ն, ա, յ, է, ր, կ, ա, ր
երերալ(7)-յ, է, ր, է, ր, ա, լ
որևէ (6)-վ, օ, ր, է, վ, է
երանգավորել (12)-յ, է, ր, ա, ն, գ, ա, վ, օ, ր, է, լ
ոսկոր (6)-վ, օ, ս, կ, օ, ր
անողնաշար (9)-ա, ն, օ, ղ, ն, ա, շ, ա, ր
ամենաողորմելի (14)-ա, մ, ե, ն, ա, վ, օ, ղ, օ, ր, մ, է, լ, ի
4․Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի տառ, քանի հնչյուն կա:
Օրինակ՝
երկրպագու — 8 տառ, 9 հնչյուն:
Չնաշխարհիկ-10 տառ, 10 հնչյուն
սերկևիլ-7 տառ, 8 հնչյուն
շնորհակալ-9 տառ, 8 հնչուն
եռատերև-7 տառ, 9 հնչուն
քարայր-6 տառ, 6 հնչյուն
Եվրոպա-6 տառ, 7 հնչուն
5․Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)
… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)
6․ Մի բառով գրի՛ր:
ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում:-սովորող
բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է:-Առաջնորդ
գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ:-միջնապատ
դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն:-ժամանակ
ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում:-դատավոր
զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը:-հիշողություն
7․ Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:
Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:
Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտիլինեին:
Եղելության մասին շատ ուշ իմացավ:
Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:
Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:
Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:
8․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:
9․ Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:
Օրինակ՝
կարևոր — անկարևոր
ընդմիջումներով — անընդմեջ:
Գեղեցիկ-տգեղ
հաճելի-տհաճ
մարդկային-անմարդկային
գիտուն-տգետ
դուրեկան-անդուր
ուշադիր-անուշադիր
արժանի-անարժան
թևավոր-
, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն։
10․ Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:
Չկա չարիք առանց բարիք:
Ջրի բերածը ջուրը կտանի:
Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս:
Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:
Комментарии
Отправить комментарий