Հայկական լեռնաշխարհը

 Առաջադրանք 1

Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներն ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։

 

Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։

 

 Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սաբալանը (Ղարաբաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), չորրորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ), հինգերորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 058 մ)։

 

 

Հայկական լեռնաշխարհը և նրա սահմանները

Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունն է կերտել հայ ժողովուրդը:

 

 

Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը

Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում սահմանը Փոքր Կովկասով հասնում է մինչև Ղարաբաղի լեռներ ու Սոհունդ լեռ։

 

Թեքվելով դեպի Ուրմիո լճի կողմը՝ ներառում է լճի ափամերձ գավառները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային: Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս:

 

Հասնելով Եփրատ գետին՝ արևմտյան սահմանը Անտիտավրոս լեռներով հասնում է Սև ծովին ու Արևելապոնտական լեռներին։ Հարևան երկրներից՝ Փոքրասիական բարձրավանդակից ու Իրանական լեռնաշխարհից բարձրադիր լինելու պատճառով գերմանացի արևելագետներն այն անվանել են «լեռնային կղզի»:

 

 

Լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն։ Ընդհանուր տարածքը մոտ 400 000 քառ. կմ է։

«Հայկական լեռնաշխարհ» տեղանունը առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հերման Աբիխը:

 

Նա հրատարակել է «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–1887) եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» (Armenian Highland) ֆիզիկաաշխարհագրական անվանումը։

Գերմանացի աշխարհագետ Կառլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի», ինչը պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Հայկական լեռնաշխարհը միջին բարձրությամբ (մոտ 1800մ) զգալիորեն գերազանցում է հարակից Իրանական և Փոքրասիական բարձրավանդակները: 

 

 

Իռլանդացի ճանապարհորդ-աշխարհագրագետ Լինչը կատարել է 2 ճանապարհորդություն դեպի Հայաստան և ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է «Հայաստան» աշխատության մեջ, որը հրատարակել է Լոնդոնում 1901 թվականին:

 

Նա իր աշխատությունում տալիս է տեղեկություններ հայերի կենցաղի, սովորույթների, ճարտարապետական կառույցների մասին:

 

Հարցեր և առաչադրանքներ

Ինչ է քեզ համար  «Հայրենիք»-ը: Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ: 
 Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:-Լուկիանոս
 Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի:-Հովհաննես Թումանյան
 Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:-Գարեգին Նժդեհ

Ես ընտրել եմ այս երեք աֆորիզմները, որովհետև հայրենիքը ինձ համար ամեն ինչից թանկ է։ Որ երկիր էլ գնամ, ինչքան էլ շրջագայեմ, իմ հայրենիքն ինձ համար ամենահարազատն ու թանկն է։

Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:
Հայկական լեռնաշխարը շատ գեղեցիկ, լեռնաշատ մի վայր է։ Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունն է կերտել հայ ժողովուրդը:
Լեռներ – Լեռնաշխարհի հյուսիսային սահմանը Փոքր Կովկասի և Արևելապոնտական լեռնային համակարգերն են։ Արևելքում՝ Ղարաբաղի լեռներ ու Սոհունդ լեռ։ Կորդվաց լեռնաշղթա։ Լեռնաշխարհի հարավային սահմանը հասնում է Մարդինի կամ Մասիուս լեռներ և Հայկական (Արևելյան) Տավրոս: Անտիտավրոս լեռներ, Արևելապոնտական լեռներ։


Լճեր-Սևանալիճ, Ակնա լիճ, Սեվ լիճ։ 
Գետեր-Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որոտան, Արաքս,Դեբետ։

  • /Հայ հին վիպաշխարհգրքից պատմելով գրիր որևէ ավանդապատում լեռների, գետերի մասին/
    Հայոց լեռները ուժեղ և հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ շուտ արթնանալիս՝ նրանք սովորություն են ունեցել սկզբում կապել իրենց գոտիները, իսկ հետո բարևել։ Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում շուտ վեր կենալ։ Օրերից մի օր, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, այդպես իրար բարևում են։
    Աստված տեսնելով դա, պատժում է նրանց, դարձնելով լեռներ։ Այդպիսով նրանց գոտիները դարձան՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։
  • Ինչ գիտես որդան կարմիրի մասին:
    Որդան կարմիրը ներկ է, որը պատրաստվում է կարմիր որդերից։

Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով՝ երրորդ քարտեզում փորձիր նշել.

 

 

Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար

Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ

Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը

Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը

Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը3[1]-w843qartez (1)

Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:
Վանա և Ուրմիո լճերը անհոսք, աղի լճեր են։ Ի տարբերություն այս երկուսի Սևանա լիճը քաղցրահամ է և բաց լիճ է։ Նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Վանա և Ոըրմիո լճերը այժմ գտնվում են Թուրքիայի տարացքում, իսկ Սևանալիճը Հայաստանում։

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)

Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:
Սիս և Մասիս – Թերլեմեզյան Փանոս

Комментарии

Популярные сообщения из этого блога

My school

Вот она какая, школа будущего