Հին Եգիպտոս
Աֆրիկայի հյուսիս –արևելքում՝ Նեղոս գետի ափերին է ձևավորվել ու զարգացել Հին Եգիպտոսի պետությունը:
Նեղոսի պարգևը
Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:
Բնակավայրեր էին առաջանում այնտեղ, որտեղ մարդկանց հաջողվում էր կառուցել ջրանցքներ և ամբարտակներ: Նեղոսի վարարումների դեմ մշտական պայքարը համախմբում էր մարդկանց, ստիպում ստեղծել ուժեղ պետություն: Միայն այս կերպ էր հնարավոր իրականացնել համատեղ կառուցողական աշխատանքներ:
Ք. ա. IV հազարամյակի վերջին Նեղոսի ափերին ստեղծվեց շուրջ 40 փոքր պետություն: Հետագայում դրանց միավորումից կազմվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները: Ք.ա. XXXI դարում այդ երկուսի միավորումից Եգիպտոսում ստեղծվեց միացյալ թագավորություն: Հիմնադիրը Մինա արքան էր: Մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը (եգիպտերեն Մինֆի՝ Սպիտակ պարիսպ):
Աստծո որդին Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստ ածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր:
Մինչև Ք. ա. XV դարը ոչ մի փարավոն չէր կարողացել նվաճել Ասորիքը և հասնել Եփրատ գետին: Առաջինը դա հաջողվեց Թութմոս III–ին (Ք. ա. 1468–1434 թթ.): Մեկը մյուսի հետևից պարտության մատնելով բոլոր հակառակորդներին՝ փարավոնի զորքն անցավ Եփրատը և հասավ մինչև Հայկական Տավրոսի լեռները: Պատերազմների ավարտին Եգիպտոսի տերության տարածքը հյուսիսից հարավ ձգվում էր շուրջ 3200 կմ:
«Հավերժ բարեկամներ»
Եգիպտոսը և Խեթական տերությունը շուրջ երկու դար անհաշտ թշնամիներ էին: Ք. ա. 1274 թ. Ասորիքում նրանց միջև տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ: Հակառակորդներից ոչ մեկը չկարողացավ հասնել վճռական հաջողության: Տասնվեց տարի անց փարավոն Ռամզես II–ը (Ք. ա. 1279–1213 թթ.) և խեթական արքան կնքեցին «Հավերժական բարեկամու թյան» պայմանագիր: Այնտեղ ասվում էր, որ այդ պահից սկսած՝ վիճելի հարցերը պետք է լուծվեին խաղաղ բանակցությունների ճանապարհով: Եթե որևէ թշնամի սպառնար դաշնակիցներից մեկին, մյուսը պարտավոր էր նրան անմիջապես օգնել զորքով: Պայմանագիրն ամրապնդվեց Ռամզեսի և խեթական արքայադստեր ամուսնությամբ:
- 15-20 նախադասությամբ պատմելով գրել:
Աֆրիկայից քիչ հեռու՝ Նեղոս գետի ափորին է ձևավավորվել Հին Եգիպտոսի պետությունը։
Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Ամռանը լինում էր, որ հորդառատ անձրև կամ ձնհալ էր տեղի ունենում։ Նեղոս գետի մակարդակը բարձրանում էր և ողողում ափերը։Բայց արևելք և արևմուտք հատվածները ցամաք էին, քանի-որ Նեղոս գետը հին Եգիպտոսի ժողովրդի միակ գրով լի տեղն էր։ Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:
Այնտեղ սկսեցին բնակավայրեր կառուցել և ջրանցքներ բացել։ Մարդկանց այդ ջրի պայքարը ստիպեց համախմբվել և դառնալ ուժեղ պետություն։ Քրիստոսից առաջ չորորդ հազարամյակի վերջին Նեղուսի ափերին ստեղծվեց ևս քառասուն պետություն։ Հետագայում դրանց միավորումից կազմվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները: Իրենք էլ միավորվեցին և ստեղքվեց մի այլ թագավորություններ։Այնտեղի հիմնադիրը Մինա արքան էր։
Աստծո որդին Եգիպտոսի արքային անվանում էր փարավոն, ինչը նշանակում է մեծ տան, պալատի տեր։ Մինչև օրս Եգիպտացիները պաշտում են փարավոնին ինչես աստծուն։ Նրա անունը ոչմեկ իրավունք չուներ արտասանելւ, քանի-որ նա աստծո որդին էր։ Երկրային կյանքից հեռանուց հետո փորավոնը պետք է գնար և վաելեր իր աստվածային անվերջ կյանքը։ Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր:
Մինչև Ք. ա. XV դարը ոչ մի փարավոն չէր կարողացել հասնել Եփրատ գետ:
Առաջինը հաջողվեց Թութմոս երորդին՝ 1468–1434 թթ.։ Մեկը մյուսի հետևից հակառակորդին պարտեցնելով, փարավոնի զորքն անցավ Եփրատը և հասավ մինչև Հայկական Տավրոսի լեռները։ Պատերազմների ավարտին Եգիպտոսի տերության տարածքը հյուսիսից հարավ ձգվում էր շուրջ 3200 կմ:
Եգիպտոսը և Խեթական տերությունը իրար շարունակ երկու դար կռվի մեջ էին, մինչև փարավոն Ռամզետ երկրորդը և խեթական արքան կնքեցին հավերժական բարեկամության պայմանագիր։Այնտեղ ասվում էր, որ այդ պահից սկսած՝ վիճելի հարցերը պետք է լուծվեին խաղաղ բանակցությունների ճանապարհով: Եթե որևէ թշնամի սպառնար դաշնակիցներից մեկին, մյուսը պարտավոր էր նրան անմիջապես օգնել զորքով: Պայմանագիրն ամրապնդվեց Ռամզեսի և խեթական արքայադստեր ամուսնությամբ: - Կազմել 10 առաջադրանք/ կարող եք օգտվել տարբեր ծրագրերից, այդ հարցերը խաղի տեսքով ներկայացնելու համար/
1) Ինչպե՞ս են անվանում Եգիպտոսի արքաներին։
2) Նեղոս գետի մակարդակը ի՞նչ եղանակից է բարձրանում։
3) Արդյո՞ք Եգիպտացիները կարողացան հասնել մինչև Եփրատ գետը։
4) Եգիպտացիները հեշտությա՞մբ են հասել Եթրատ գետ։
5) Որտե՞ղ էն ապրել հին Եգիպտոսի ժողովուրդը։
6) Քանի՞ կիլոմետր է Նեղոս գետը։
7) Գետի ո՞ր ափերն են ցամաք։
8) Ինչպե՞ս ամրապնդեցին պայմանագիրը Ռամզես II–ը և խեթական արքան։
9) Եգիպտոսը մասերի բաժանված եղե՞լ է։
10) Այլ կերպ ինչե՞ս էին անվանում Եգիպտոսը։
Լրացուցիչ առաջադրանք
2. Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:
Հին Եգիպտոսի առաջին մայրաքաղաքը Մեմֆիս քաղաքն է։ Քաղաքի ավերակները գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաքից քսան կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ։ Մեմֆիսը գոյություն է ունեցել քրիստոսից առաջ երորդ հազարամյակի սկսբներին։ Քրիստոսից առաջ առաջին հազարամյյակի երկրորդ կեսին, բնակիչները հեռացան Մեմֆիսից։
Եգիպտոսի հանրապետության մայրաքաղաքը Կահիենն է, որը Աֆրիկայի Խոշորագույն բնակավայրն է։
Կահիենը Աֆրիկայի և Արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։
Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան յոթ միլիոն է։ Այն գտնվում է Նեղուսի ափին։
Կահիրեի տեղում քաղաքային բնակավայրը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից։
3. Ովքեր էին փարավոնները:
Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,
1) Գահ բարձրանալը,
2) արշավանքները,
3)հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»
4) մշակույթը
5) ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին
<<Ռամզես II>>
Աղբյուրներ
Հին Եգիպտոս /տեսաֆիլմ/
Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը/տեսաֆիլմ/
Հին աշխարհի երկրների մշակույթը
Հին Եգիպտոս
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը
Եգիպտական փարավոնը կին
Հետաքրքրիր փաստեր Հին Եգիպտոսի մասին
Комментарии
Отправить комментарий