Ամբողջ թվերի համեմատումը
Ամբողջ թվերի համեմատումը
Մենք գիտենք, որ բնական (դրական ամբողջ) թվերի շարքն այնպես է կազմված, որ նրա յուրաքանչյուր թիվ ստացվում է` նախորդ թվին (սկսած 1-ից) 1 գումարելով.
1, 2, 3, 4, 5, 6 …
Ուրեմն համեմատման նշանների միջոցով կարող ենք գրել.
0 < 1 < 2 < 3 < 4 < 5 < 6 ...
Այժմ հիշենք, որ յուրաքանչյուր բացասական ամբողջ թիվ ստացվում է` նախորդից (սկսած –1-ից) 1 հանելով: Այսպիսով` ստանում ենք բացասական ամբողջ թվերի շարքը․
․․․, –6, –5, –4, –3, –2, –1։ Այս շարքում յուրաքանչյուր հաջորդ թիվ 1-ով փոքր է նախորդից։ Այսպիսով`
… < –6 < –5 < –4 < –3 < –2 < –1 < 0։
Ամբողջ թվերի շարքում յուրաքանչյուր թիվ մեծ է իրենից ձախ գրված ցանկացած թվից և փոքր է իրենից աջ գրված ցանկացած թվից.
… < –6 < –5 < –4 < –3 < –2 < –1 < 0 < 1 < 2 < 3 < 4 < 5 < 6 < … Ամբողջ թվերի շարքը, ի տարբերություն բնական թվերի շարքի, երկու կողմից էլ անվերջ է. չկա ինչպես ամենամեծ, այնպես էլ ամենափոքր ամբողջ թիվ։
Առաջադրանքներ․
1)Երկու ամբողջ թվերից ո՞րն է ավելի մեծ․
ա)դրական թիվը, թե՞ զրոն
բ)բացասական թիվը, թե՞ զրոն
գ)դրական թիվը, թե՞ բացասական
2)Աճման կարգով թվարկե՛ք ամբողջ թվերը․
ա)-2-ից մինչև 7-ը -2, -1, 0, 1, 2, 3, 4, 5, 6,7
բ)-10-ից մինչև -3-ը -10, -9, -8, -7, -6, -5, -4, -3
գ)-45-ից մինչև -40-ը -45, -44, -43, -42, -41, -40
3)Համեմատեք ամբողջ թվերը․
0 > -3
-1 < 1
-13 < 2
-1000 < 1
25 > -25
4)Համաձուլվածքը կազմված է կապարից և երկաթից, որոնց զանգվածները հարաբերում են ինչպես 2:7 :Որքա՞ն կապար և որքա՞ն երկաթ է պարունակում այդպիսի համաձուլվածքի կտորը, եթե նրա զանգվածը 3600գ է։ 2+7=9 3600:9=400 400x2=800 400x7=2800
5.Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) a ամբողջ թիվը 3-ից մեծ է։ Արդյոք այն անպայման դրակա՞ն է։ Այո
բ) b ամբողջ թիվը 3-ից փոքր է։ Արդյոք այն անպայման բացասակա՞ն է։ Ոչ
գ) c ամբողջ թիվը 0-ից փոքր է։ Ճի՞շտ է արդյոք, որ այն բացասական է։ Այո
դ) d ամբողջ թիվը –1-ից մեծ է։ Ճի՞շտ է արդյոք, որ այն դրական է։ Այո
ե) e ամբողջ թիվը –5-ից փոքր է։ Արդյոք այն անպայման բացասակա՞ն է։ Ոչ
զ) f ամբողջ թիվը 1-ից փոքր է։ Արդյոք այն անպայման բացասակա՞ն է։ Ոչ
6.
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)x թիվը դրական է, թե՞ բացասական, եթե՝
ա) x>0 Դրական է։
բ) x<0 Բացասական է։
2)Աճման կարգով թվարկե՛ք ամբողջ թվերը․
ա)-6-ից մինչև 5-ը -6, -5, -4, -3, -2, -1, 0, 1, 2, 3, 4, 5
բ)-20-ից մինչև -10-ը -20, -19, -18, -17, -16, -15, -14, -13, -12, -11, -10
գ)-4-ից մինչև 0-ն -4, -3, -2, -1, 0
3)Համեմատեք ամբողջ թվերը․
-4 < 2
-3 > -10
5 > -3
-16 < -12
-73 > -100
4) Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.
ա) –4 < -2 < 0,
դ) –1 < 0 < 1,
է) 1 > -1 > –2,
բ) –7< -5 < –3,
ե) 8 > 4 > –1,
ը) –30 > -38 > –40,
գ) –19 < -16 < –14,
զ) –4 > -5 > –6,
թ) –100 > -101 > –102։
5). Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ է գտնվում տրված թիվը.
ա) 8, 9, 10
բ) 0, 1, 2
գ) -8,–7,-6
դ) -201, –200, -199
ե) -1, 0, 1
զ) -3, –2, -1
7)Հետևյալ անհավասարություններից որո՞նք են ճիշտ.
ա) -6 > 3, Ճիշտ չէ
բ) -6 > -7, Ճիշտ է
գ) -6 < -14, Ճիշտ չէ
դ) -6 > -3, Ճիշտ չէ
ե) -6 > 0, Ճիշտ չէ զ) -6 < -5։ Ճիշտ է
Комментарии
Отправить комментарий