Ծիրանի ծառը
Կարդա՛ Վ․ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի երրորդ մասը։ Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը: <<Հայաթի տղաներ>> <<Դա այն գողանալը չէ>> <<Հենդերսոնի ծիրանները>> Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին: Մի անգամ ես և գյուղիս ընկերուհին մեր բակի մոտ խաղում էինք և զվարճանում։ Հետո տեսանք մի մեծ սպիտակ շուն, մենք շատ վախեցանք և արագ վազեցինք բակ։ Մի քիչ հետո տեսանք, որ այդ շունը գնաց և հենց այդ պահին եկավ իմ եղբայրը։ Ես և ընկերուհիս վախեցած և արագ դա պատմեցինք իմ եղբորը։ Հինգ րոպեից եղբայրս կրկին եկավ հեծանիվով և պարսատիկով։ Երբ հարցրինք ինչ է ուզում անել, նա ասաց, որ գնում է շան մոտ։ Ինչ-որ ժամանակ անց նա եկավ և ասաց, որ վռնդեց շանը այդ ճանապարհից։ -Հիմա դուք կարող եք հանգիստ խաղալ։ Մենք մի քիչ վախենալով գնացինք խաղալու, բայց հետո արդեն էլ չէինք վախենում։