Сообщения

Показаны сообщения с ярлыком "գրականություն 7"

«Ներել» նշանակում է․․․

 Ներել նշանակում է մոռանալ մարդու սխալի մասին և զայրույթ չպահել մարդու վրա։ Երբ ինչ-որ մեկը ինձ վիրավորում է, բնական է, որ իմ դուրը դա չի գալիս։ Բայց երբ ես շարունակում եմ այդ մասին մտածել, մարդու նկատմամբ նյարդայնություն է հայտնվում, ինչի արդյունքում ես չեմ կարողանում մարդու կողքը գտնվել, անգամ եթե ասում եմ, որ ներել եմ։ Ներել նշանակում է ընդունել, որ մարդիկ սխալվում են։ Ես էլ եմ սխալվում, և ինձ էլ են ներում։ Պետք է հասկանալ, որ ներելը կարևոր է։ Հպարտությունի պատճառով կարող է քանդվել մի քանի տարվա ամուր ընկերություն։ Ներելը դժվար է, բայց ճիշտ է։ Երբ ներում ես, ավելի հանգիստ ես զգում քեզ, և խնդիրները արագ են անցնում։  Բայց, ոչ միշտ է պետք ներել։ Կան դեպքեր, երբ մարդ չի ուղղվում և շատ լուրջ սխալ է արել, որը չի լինում ներել։

Ղ․Աղայան «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» վերլուծություն

Ղազարոս Աղայանի «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» ստեղծագործությունը պատմում է, թե ինչպես են երեխաները ընկալում աշխարհը և տարբերում բարին ու չարը։ Ստեղծագործության մեջ «լույս աշխարհը» խորհրդանշում է բարություն, արդարություն, ճշմարտություն և ուրախություն, իսկ «մութ աշխարհը»՝ չարություն, սուտ և անարդարություն։ Հեղինակը ցույց է տալիս, որ երեխաները մաքուր և պարզ մտածողություն ունեն, դրա համար էլ հեշտությամբ հասկանում են, թե որն է ճիշտը։ Այս գործը սովորեցնում է, որ մարդը պետք է ընտրի լույսի ճանապարհը, այսինքն՝ լինի բարի, ազնիվ, օգնի ուրիշներին և խուսափի վատ արարքներից։ Այն ունի դաստիարակչական նշանակություն և հորդորում է միշտ մնալ ճիշտ արժեքների կողքին։

Ինտելիգենտ է նա, ով․․․

Ինձ համար ինտելիգենտ լինելը նշանակում է խելացի լինել։ Եթե մարդ խելացի չլինի, չի կարողանա կյանքում գործի ընդունվել, կյանքը ապրել հաճույքով։ Բայց նույնպես շատ կարևոր է բնավորությունը։ Մարդ կարող է ունենալ խելք, բայց շատ վատ բնավորությունով։ Մարդիկ նրան չէն սիրի, իրենից հեռու կմնան և նա կլինի միայնակ։ Իսկ եթե մարդ անխելք լինի, բայց լավ բնավորությունով, նա չի կարողանա կյանքում հաջողության հասնել։ Մարդ պիտի լինի խելացի, բայց լավ բնավորությունով։ Օրինակ՝ օգնել մարդկանց արանձ մտածելով, որ նրանք ձեզ պարտք են, չվիճել մարդկանց հետ մանրուքների համար, չվիրավորել իրենց։ Կարողանալ զիճել մարդկանց, եթե նրանց դա պետք է։ Խելացի լինել նույնպես շատ կարևոր է, անխելք մարդը ինտելիգենտ չի կարող լինել։ Կարևոր է ինքդ քեզ պաշտպանես, քո ճիշտը պահես։ Որովհետև ուրիշ դեպքերում մարդիկ քեզ կոգտագործեն իրենց շահի համար։ Մարդ պետք է ունենա գիտելիքներ, որ կարողանա գործի ընդունվի, իր կյանքում հաջողությունների հասնի։ Ինտելիգենտ լինելու համար շատ կարևոր է խելքը, բայց կիրթ լինելն նույնպես պարտադիր է։

Նորից գարուն է

 Գարունը տարվա շատ սիրուն եղանակ է։ Սառը ձմռանից հետո շատ հաճելի է լինում դիմավորել տաք և գեղեցիկ գարունը իր ծաղիկների հետ։ Արևը ավելի տաք է փայլում, օրերը երկարել են, իսկ ծառերը սկսում են ծաղկել։ Ամենուր կարելի է տեսնել կանաչ խոտ և գունավոր ծաղիկներ։ Թռչունները վերադառնում են և իրենց երգով լցնում շրջակայքը։ Գարնանը եղանակը թաքանում է, ես և իմ ընկերուհիները շատ ենք դուրս իջնում գարնանը։ Քանի որ ոչ շոգ է, ոչ էլ ցուրտ։ Ընտիր եղանակ է։ Անձրև քիչ է գալիս և իմ տրամադրությունը բարձր է։ Ամեն տարի ես ուրախությամբ սպասում եմ գարնանը, և ամեն տարի նորից գարուն է։ Գարունը իմ սիրած եղանակներից մեկն է։ 

Ամառային արձակուրդ

 Ամառային արձակուրդ Այսօր վերջացան դասերը և սկսվեցին ամառային արձակուրդը։ Ես և իմ ընկերները՝ Նարեն, Ալեքսանդրը և Նատալին շատ էինք սպասում արձակուրդ, որպեսզի կարողանանք ամենօր զբոսնել։ Բայց մենք հոգնել էինք մշտական տեղերում զբոսնելուց և որոշեցին գնալ լքված շենք, որպեսզի նկարվենք այնտեղ և խաղանք։ Ամեն մեկս արաջին անգամ էինք այնտեղ և մեր մեջ միքիչ վախ կար։ Բայց մենք կատակներ էինք անում և զրուցում էինք հավես թեմաների շուրջ, դրա օգնությամբ մոռացել էինք վախի մասին։ Մենք կանգնեցինք մուտքի մոտ, Ալեքսանդրը որպես մեր միջի տղա, որոշեց արաջինը մտնել։ Նրա հետևից մտա ես, իսկ հետո Նատալին ու Նարեն։ Այնտեղ կար 3 հարգ։ Մենք որոշեցինք բաժանվել, ես և Նարեն մնացինք արաջին հարկը ուսումնասիրելու։ Նատալին և Ալեքսանդրը գնացին երկրորդ հարկ, իսկ երրորդ հարկը որոշեցինք չորսով ուսումնասիրել։ Արաջին հարկում ես ու Նարեն գտանք մի ննջասենյակ, սենյակը փոքրիկ էր։ Մահճակալ և պահարան։ Ես մտա սենյակ մենակով, Նարեն որոշեց մնալ սենյակից դուրս։ Սենյակի մեջ ես գտա փչացած հեռախոս, շատ հին հեռաղոս։ Նաև ես գտա հեռախոսի լիցքա...

Աներևույթ թագավորությունը․ Վերլուծություն

 Հովհաննես Թումանյան-ի «Աներևույթ թագավորությունը» հեքիաթը խորհրդանշական ստեղծագործություն է, որտեղ աներևույթ թագավորությունը ներկայացնում է մարդու ներաշխարհը։ Այն հասանելի է միայն բարի, ազնիվ մարդկանց։ Հովհաննես Թումանյանը ցույց է տալիս, որ իրական արժեքները նյութական չեն, այլ հոգևոր՝ բարություն, արդարություն, մարդասիրություն։ Նրանք, ովքեր ապրում են միայն արտաքին հարստությամբ, չեն կարող «տեսնել» այդ թագավորությունը։ Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է, որ մարդու իսկական հարստությունը նրա հոգևոր արժեքներն են։

Աներևույթ թագավորությունը: Հովհ. Թումանյան

  Կարդալ, դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ: Ցնորք – երազանք, երևակայական պատկեր Հավերժահարս – հեքիաթային ջրային էակ Ամբարիշտ – չար, վատ բնավորություն ունեցող Գրեք՝ ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը: Հեքիաթի փոխաբերական իմաստը այն է, որ մարդու երազանքները, հավատը և երևակայությունը կարող են նրան երջանկություն տալ , նույնիսկ եթե ուրիշ մարդիկ դա չեն տեսնում կամ չեն հասկանում։ Աներևույթ թագավորությունը Գյուղից մի քիչ ծուռը, սարալանջին, մի փոքրիկ տնակում, իր ծեր հոր հետ ապրում էր ջահել Իերգը։ Ունեցած հողերն ուղիղ էնքան էր, ինչքան որ հարկավոր էր անկարոտ ապրելու համար։ Հենց տան կողքից սկսվում էր կաղնի ու հաճարի ծառերի թավ ու պառավ անտառը, իսկ տան առաջին ընկած էր մի հին, կոտրած ջաղացքար։ Էն հին, կոտրած ջաղացքարին նստողի աչքին սքանչելի տեսարան էր բացվում դեպի հովիտը, դեպի հովիտով վազող գետը ու դեպի սարերը, որ բարձրանում էին գետի մյուս կողմը։ Իերգը, իր գործը դաշտում վերջացնելուց հետո, իրիկունները սիրում էր նստել էս քարի վրա, արմունկները ծնկներին տված ու գլուխը ...

Արդար վճիռ

Մարտի 13 Դասարան Տեքստից դո՛ւրս գրիր բայերը և որոշի՛ր դեմքը, թիվը, ժամանակը : Արդար վճիռ Բաբելացի մի հայտնի վաճառական մահացել էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց հետո նա, իր կարողությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի է սիրում հորը: Ավագ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը քրոջն է սիրում: Ուստի միաբերան պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի: Անաչառ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց. -Ձեր հայրը ամենևին էլ չի մեռել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն: — Օրհնյալ լինի Աստված, — պատաս...

Գարունը՝ նոր կյանքի սկիզբ

 Գարնանը ծաղկում են ծաղիկները, ծառերը կանաչում են։ Թվում է, որ աշխարհը նոր կյանք է սկսում։ Եղանակը տաքանում է, և արև է դուրս գալիս։ Թռչունները վերադառնում են տաք երկրներից և իրենց գեղեցիկ երգով լցնում են օդը։ Ամեն ինչ կարծես նոր կյանք է ստանում։ Մարդիկ նույնպես ավելի ուրախ են դառնում, շատ են զբոսնում և վայելում գարնան գեղեցկությունը։ Երեխաները իրենց ընկերների հետ դուրս են գալիս, խաղում են և ուրախանում։ Գարունը նոր կյանքի սկիզբ է։

Չարենցյան ընթերցում

Изображение
  *** Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց — Գիտե՞ք, որ գարուն է արդեն։ Դյութում են շրթերը վարդե, Սրտերը կրակ են ու բոց- Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց։ *** Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի. Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի — Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս: Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս, Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի. Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս — Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի… *** Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում, Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա. Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։ Մոխրացի՛ր արևի հրում, Արևից թող ոչինչ չմնա, — Այս արև, այս վառ աշխարհում Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։ *** Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն: Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, – Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –...

Ախթամար․ Հովհաննես Թումանյան

  Լրացուցիչ աշխատանք «Կիրակնօրյա ընթերցարան»-ի  մարտի 6-ի նյութը կարդա՛լ, դո՛ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛լ Առափնյա -  Ափի տարածության վրա գտնվող Ալեծածան -  Ծածանվող ալիքներով, մեղմորեն ալեկոծվող Ալեկոծ -  Ալիքներից ծեծված՝ ծեծվող, ալեկոծվող

Փետրվար ամսվա ամփոփում․ հայոց լեզու, գրականություն

  Հայոց լեզու Գործնական քերականություն․Կրկնություն Գործնական քերականություն․Դերանուն Գրականություն Տերյանական բանաստեղծություններ Հովհաննես Թումանյան «Փարվանա»  Հովհաննես Թումանյան «Եդեմական ծաղիկը» Հովհաննես Թումանյան «Եդեմական ծաղիկը »   վերլուծություն Ոսկի քաղաքը Իմ ոսկի քաղաքը․ Ստեղծագործական  Երբ  ես տխուր եմ

Հովհաննես Թումանյան «Եդեմական ծաղիկը»․ Վերլուծություն

Ստեղծագործության մեջ հեղինակը ցույց է տալիս, որ մարդու ամենակարևոր հատկությունը բարությունն ու մաքրությունն է։ Եդեմական ծաղիկը խորհրդանշում է մաքուր և բարի հոգին։ Այն կարող են գտնել կամ տեսնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն ազնիվ սիրտ։ Ստեղծագործության գաղափարն այն է, որ մարդը պետք է լինի բարի և արդար։ 

Եդեմական Ծաղիկը

Հովհաննես Թումանյան «Եդեմական ծաղիկը» -ի փետրվարի 20-ի նյութը կարդա՛լ, դո՛ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛լ բամփում-ձեռքի բաց ափով խփել օրհասական- մահաբեր, սպանիչ

Փարվանա․ Հովհաննես Թումանյան

  Հովհաննես Թումանյան «Փարվանա»  կարդա՛լ, դո՛ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛լ կիտված-Արծնապակի, էմալ պայազատ-Ազնվական տոհմի ժառանգ՝ հաջորդ թագաժառանգ, իշխանական տան ժառանգ

Իմ ոսկի քաղաքը

Իմ ոսկե քաղաքը շատ գեղեցիկ և լուսավոր է։ Տները այնտեղ փայլում են արևի լույսի տակ, կարծես ոսկուց լինեն։ Փողոցները մաքուր են, իսկ ծառերը՝ կանաչ ու բարձր։ Իմ քաղաքում մարդիկ բարի են և միշտ օգնում են իրար։ Ոչ ոք չի վիճում, բոլորը ապրում են խաղաղ ու ուրախ։ Երեխաները խաղում են այգիներում, իսկ մեծերը աշխատում են ու ժպտում։ Ես կուզեի, որ իմ քաղաքը միշտ լինի այդպիսի՝ բարի, խաղաղ և լուսավոր։

Տերյանական բանաստեղծություններ

  Հայտնություն Գարնան անուշ աղմուկով, Գարնան երգով դու եկար. Փայլով, փառքով ու շուքով, Խնդությունով խելագար… Սիրտըս անուշ խոցեցիր Արևավառ քո սրով, Սև օրերըս այրեցիր Գեղեցկությամբ ու սիրով։ Սիրտըս լիքն էր մութ մեգով, Սիրտըս թույլ էր ու տկար,— Գարնան անուշ աղմուկով, Գարնան երգով դու եկար… Գարուն Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում. — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում… Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Իմ բացված սրտում հնչում է մի երգ. — Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք… * * * Կարծես թե դարձել եմ ես տուն, Բոլորն առաջվանն է կրկին. Նորից դու հին տեղը նստում, Շաբժում ես իլիկը մեր հին. Մանում ու հեքիաթ ես ասում, Մանում ես անվերջ ու արագ. Սիրում եմ պարզկա քո լեզուն, Ձեռներըդ մաշված ու բարակ։ Նայում եմ, մինչև որ անզոր Գլուխըս ծնկիդ է թեքվում. Նորից ես մանուկ եմ այսօր, Դրախտ է...

Ոսկի քաղաքը

Կարդացե՛ք  «Կիրակնօրյա ընթերցարան»-ի  փետրվարի 6-ի նյութը։ Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛ք։ ճրագները – Նավթով կամ ձեթով լցրած անոթ, որի մեջ դրված պատրույգը վառում են, լամպ, կանթեղ: Լույսի աղբյուր  ապարանքը- Պալատ կազդուրվում – Առողջանալ, ապաքինվել, բուժվել