Պարապմունք 15. Լայնքը, մոդը, մեդիանը, միջին թվաբանականը վիճակագրական տվյալները նկարագրելու համար պարամետրեր են։ Տանք յուրաքանչյուրի սահմանումը՝ ա) Տվյալներից ամենամեծի և ամենափոքրի տարբերությունն անվանում են լայնք : բ)Ամենաշատ հանդիպող տվյալն անվանում են մոդ : գ) Բոլոր տվյալների գումարի և քանակի հարաբերությունն անվանում են միջին թվաբանական : Մեդիանը սահմանելու համար դիտարկենք երկու դեպք․ ԴԵՊՔ 1. Տվյալների քանակը կենտ է: Այդ դեպքում մեջտեղի դիրք կա: Մեջտեղում գրված թիվը կոչվում է այդ տվյալների մեդիան (միջնարժեք): 1, 1, 2, 5, 9, 9, 12 տվյալների մեդիանը 5-ն է: ԴԵՊՔ 2. Տվյալների քանակը զույգ է։ Այդ դեպքում մեջտեղի դիրք չկա: Վերցնում ենք մեջտեղի երկու թվերի միջին թվաբանականը, որն էլ կլինի մեդիանը (միջնարժեքը)։ -4, 8, 14, 15, 15, 19 տվյալների մեդիանը (14 + 15)/2 = 14.5 : Պարապմունք 14. Վիճակագրություն և հավանականություն Թեմա՝ Միջին թվաբանական և լայնք Պատկերացրեք՝ դուք և ձեր ընկերները կոնֆետներ ունեք։ Մեկն ունի 2-ը, մյուսը՝ 5-ը, իսկ երրորդը՝ 8-ը։ Եթե որոշեք բոլոր կոնֆետները հա...