Թաթոսը և Մաթոսը հարևաններ էին։ Թաթոսը խելացի մարդ էր. լավ էր աշխատում, վար ու ցանք էր անում, այգի ու բոստան պահում և լավ ապրում էր։ Իսկ Մաթոսը մի քիչ պակաս էր Աստծո տված խելքից։ Չէր կարողանում իր գործերը կարգին անել, որպեսզի լավ ապրի։ Մի օր էլ մոտենում է հարևանին ու ասում․ — Տե՛ս, Թաթոս, դու էլ մի լուծ եզ ունես, ես էլ։ Քո ընտանիքն էլ իմի չափ է։ Ես լույսը չբացված՝ քնից վեր եմ կենում, գործ եմ անում, քեզանից էլ շատ։ Բա ի՞նչու է, որ դու լավ ես ապրում, իսկ ես՝ ոչ։ — Դա նրանից է,— պատասխանում է Թաթոսը,— որ դու ապրում ես կնոջդ խելքով։ Կնոջը երբեմն են լսում,— ասում է,— հազարից մեկ անգամ։ Եթե ուզում ես լավ ապրել, կնոջդ հետ խորհուրդ արա, լսիր ասածը, բայց հակառակն արա՝ դուք էլ լավ կապրեք։ Մաթոսի կինը նույնպես իր ամուսնու խելքից ուներ, սակայն, ի վերջո, կին էր՝ հազարից մեկ անգամ խելացի բան ասում էր։ Իսկ Մաթոսը, կնոջ ասածին ականջ չդնելով, միշտ հակառակն էր անում։ — Ահա հիմա արդեն իմ բախտն էլ կբացվի,— ասում էր Մաթոսը։ Մի ձմռան օր Մաթոսը բարձրանում է տանիք՝ ձյունը մաքրելու։ Մաքրելով հասնում է մի փտած գ...