Թռչունները
Թռչունները Կար- չկար մի ծիծեռնակ կար։Այս ծիծեռնակը հրաշալի ձայն ուներ և դրա համար բոլոր թռչուններն գալիս էին ծիծեռնակի մոտ ուսումի։Մի օր ծիծեռնակն կանչեց բոլոր թռչուններին իր բույն և որոշեց սովորեցնել իր նման լավ երգել։Ինչքան էլ տանջվում էին թռչունները, ոչինչ չէր ստացվում։Թռչունները հեռացան և որոշեցին փետրահան անել նրան։Հաջորդ օրը նրանք հավաքվեցին ծիծեռնակի տան բակում և սպասեցին ծիծեռնակի դուրս գալուն։Ծիծեռնակն նկատեց նրանց և պատուհանից դուրս փախավ։Թռչուններից ամենաավագն նկատեց նրան և հրամայեց բռնել ծիծեռնակին։ Ծիծեռնակը բարձրացավ ամենաբարձր ծառի գագաթը և սկսեց երգել։Թռչունները ինչքան էլ չուզենաին միևնույն է պետք է բռնեին ծիծեռնակին և իր ձայնը խլեին։Թռչունները չկարողացան բռնել ծիծեռնակին, անիծեցին նրան և հեռացան։Դրա համար էլ, ծիծեռնակները երբ փորձում են երգել, միայն ծվծվոցի ձայն է դուրս գալիս։ ...