Պարապմունք 7. երկրաչափություն
Պարապմունք 7. Եռանկյան արտաքին անկյուն Սահմանում։ Եռանկյան որևէ անկյանը կից անկյունը կոչվում է եռանկյան արտաքին անկյուն: Տես նկարը։ <4, <5, <6-ը եռանկյան արտաքին անկյուններն են։ Կարևոր։ Եռանկյան արտաքինանկյունը հավասար է իրեն ոչ կից անկյունների գումարին։ Օրինակ՝ <1=60 աստիճան, <2=65աստիճան, ուրեմն <4=60+65=125 աստիճան։ Պարզ է, որ եռանկյան ամեն մի գագաթին կա հարակից երկու արտաքին անկյուն։ 1. Ի՞նչ է եռանկյան արտաքին անկյունը։ Գրիր սահմանումը։ 2 .Geogebra ծրագրով գծիր եռանկյուն, նշիր նրա արտաքին անկյուն ները։ 3.Քանի՞ արտաքին անկյուն կարող ես տանել եռանկյան յուրաքանչյուր գագաթով։ 4. Եռանկյան արտաքին անկյան աստիճանային չափը ինչպե՞ս են գտնում իրեն ոչ կից անկյունների աստիճանային չափերի միջոցով։ 5.Ինչքա՞ն է եռանկյան արտաքին անկյունը, եթե իրեն ոչ կից երկու անկյուններն են՝ 40° և 55°։ 6.Եթե եռանկյան արտաքին անկյունը 120° է, իսկ իրեն ոչ կից անկյուններից մեկը 50° է, ինչքա՞ն կլինի ոչ կից մյուս անկյունը։ 7.Ե...