Պարապմունք 7. երկրաչափություն

 Պարապմունք 7.

Եռանկյան արտաքին անկյուն
Սահմանում։ Եռանկյան որևէ անկյանը կից անկյունը կոչվում է եռանկյան արտաքին անկյուն:
Տես նկարը։
<4, <5, <6-ը եռանկյան արտաքին անկյուններն են։


Կարևոր։
Եռանկյան արտաքինանկյունը հավասար է իրեն ոչ կից անկյունների գումարին։
Օրինակ՝
<1=60 աստիճան,
<2=65աստիճան,
ուրեմն <4=60+65=125 աստիճան։
Պարզ է, որ եռանկյան ամեն մի գագաթին կա հարակից երկու  արտաքին անկյուն։

1.Ի՞նչ է  եռանկյան արտաքին անկյունը։ Գրիր սահմանումը։
2.Geogebra ծրագրով գծիր եռանկյուն, նշիր նրա արտաքին անկյուն                ները։
3.Քանի՞ արտաքին անկյուն կարող ես տանել եռանկյան յուրաքանչյուր գագաթով։
4. Եռանկյան արտաքին անկյան աստիճանային չափը ինչպե՞ս են գտնում իրեն ոչ կից անկյունների աստիճանային չափերի միջոցով։
5.Ինչքա՞ն է եռանկյան արտաքին անկյունը, եթե իրեն ոչ կից երկու անկյուններն են՝ 40° և 55°։
6.Եթե եռանկյան արտաքին անկյունը 120° է, իսկ իրեն ոչ կից անկյուններից մեկը 50° է, ինչքա՞ն կլինի ոչ կից մյուս անկյունը։
7.Եռանկյան արտաքին անկյան ոչ կից անկյունները իրար հավասար են, և արտաքին անկյունը 100° է, ինչքա՞ն է յուրաքանչյուր ոչ կից անկյունը։
8. Եռանկյան արտաքին անկյունը 90° է, հնարավո՞ր է, որ ոչ կից անկյունները լինեն 30° և 61°։
9.Կարո՞ղ է արտաքին անկյունը հավասար լինել իրեն ոչ կից անկյուններից մեկին։ Բացատրիր։
10. Հավասարասրուն եռանկյան հիմքի անկյունը 70 աստիճան է։ Գտեք գագաթի արտաքին անկյան աստիճանային չափը։
11. Եթե եռանկյան արտաքին անկյունը 80° է, կարո՞ղ են իրեն ոչ կից անկյունները լինել 30° և 60°։ Ինչո՞ւ։
12. Եռանկյան արտաքին անկյունը 72 աստիճան է։ Ինչքա՞ն է իրեն կից անկյան աստիճանային չափը։
13. Եռանկյան արտաքին անկյունը 90 աստիճան է։ Ի՞նչ կարող ես ասել, ինչպիսի եռանկյուն է այդ եռանկյունը։
14. Ինչո՞ւ է արտաքին անկյունը միշտ մեծ իրեն ոչ կից  յուրաքանչյուր անկյունից։
15.Եռանկյան մի արտաքին անկյունը 124° է։ Այդ արտաքին անկյանը ոչ կից երկու անկյուններից մեկը մյուսից 18°-ով մեծ է։ Գտիր այդ երկու անկյունների աստիճանային չափերը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

QR փազլ