Սասունցի Դավիթը

 4

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք,- ասավ Մըսրա թագավոր,-
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Անծանոթ բառ

Խարջ-Հարկ, տուրք,ծախս

  1. Բացատրիր աղաչանք անել, քաղցր աչքով մտիկ անել, կրակ դառնալ արտահայտությունները:

Աղաչանք անել-խնդրել

Քաղցր աչքով մտիկ անել-լավ վերաբելվել

Կրակ դառնալ-վտանգ

  1. Վերնագրիր հատվածը:

Անկանխատեսելի վտանգ

  1. Հատվածը կարդալուց հետո ի՞նչ կարծիք կազմեցիր Մելիքի մասին. ինչպիսի՞ն էր նա, բնութագրիր:

Իմ կարծիքով Մսրա Մելիքը վախկոտ, ստոր, նենգ անձնավորություն է։

  1. Կազմիր  հարցեր և առաջադրանքներ այս հատվածի վերաբերյալ:

Ինչ արեց Մելիքը երբ լսեց Մհերի մահվան լուրը։

Ինչպիսին էր Ձենով Օհանը բնութագրիր նրան։

Ինչ առաջարկ արեց Ձենով Օհանը Մելիքին։

Ինչ պայման դրեց Մսրա Մելիքը։

Ինչպիսի անհնազադություններ արեց Դավիթը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE