К основному контенту
Ղ․ Աղայանի մանկական պատմվածքներ
- Ծանոթացի՛ր Ղ․ Աղայանի մանկական պատմվածքներին։
- Ընթերցի՛ր և առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատմվածքը։
- Ընտրածդ պատմվածքի վերաբերյալ հարցեր և առաջադրանքներ կազմի՛ր։
Ապագայի համար
Մեզանում ասում են. «Ով որ ընկուզենի բուսցնի, նրա պտղիցը չի ուտիլ», որովհետև մի
քանի տարի է տևում մինչև նրա պտուղ տալը:
Քասի ապերը սովորություն ուներ ամեն տարի ընկույզներ ցանելու, և արդեն նորաբույս
ընկուզենիներ ուներ մի քանի մարգ, որտեղից հանում ու տնկոտում էր այգու ափերում:
Քասի ապոր հարևան Կիրակոսը, որ թեև դեռ երիտասարդ, բայց մի անհեռատես և ծույլ
մարդ էր, ծիծաղում էր ծերունու վրա և ասում.
- Ա˜յ հալևոր, ինչո՞ւ ես չարչարվում, ոտիդ մեկը գերեզմանումն է, դու հո դրա պտղիցը չե՞ս
ուտելու, էլ ո՞ւմ համար ես տնկում այդ ծառերը:
- Քեզ համար եմ տնկում, Կիրակոս, քեզ համար, - պատասխանում է ալևոր Քասին, - քեզ
ու քեզ նմանների համար եմ տնկում, որ սրա պտղիցն ուտեք և ինձ ողորմի տաք:
- Գրի անծանոթ բառերը և բացատրիր
- Գրի կանաչով նշված բառերի հոմանիշները։
- Գրի կապույտով նշված բառերի հականիշները։
Комментарии
Отправить комментарий