Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս. Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը: §7 | ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ/էջ 49-57-ը պատմել/ Ալեքսանդրի Արևելյան արշավանքը/էջ59-60 պատմել/ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ 1․ Ո՞ր դարաշրջանն է ընդգրկում հունական քաղաքակրթության սկիզբը, և ինչպե՞ս է այն կոչվում։ Հունական քաղաքակրթության սկիզբը ընկած է մ.թ.ա. III–II հազարամյակներում և կոչվում է Կրետա-միկենյան դարաշրջան։ 2․ Ո՞վ է ստեղծել Կրետեի միասնական պետությունը: Ո՞րն էր մայրաքաղաքը: Կրետեի միասնական պետությունը ստեղծել է արքա Մինոսը, մայրաքաղաքը՝ Կնոսոսը։ 3․ Հունական ո՞ր ցեղերը նվաճեցին Կրետեն: Կրետեն նվաճեցին միկենացիները։ 4․ Թվարկի՛ր այն տարածքները, որտեղ հիմնվեցին հունական գաղութներ: Հունական գաղութներ հիմնվեցին Փոքր Ասիայի ափերին, Սև ծովի ափերին, Իտալիայում, Սիցիլիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ 5․ Ի՞նչ է պոլիսը: Պոլիսը հին հունական քաղաք-պետություն էր՝ իր օրենքներով և կառավարմամբ։ 6․ Ու՞մ օրոք Աթենքը հասավ իր ծաղկման և հզորության գագաթնակետին։ ...