Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:
§7 | ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ/էջ 49-57-ը պատմել/
Ալեքսանդրի Արևելյան արշավանքը/էջ59-60 պատմել/
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1․ Ո՞ր դարաշրջանն է ընդգրկում հունական քաղաքակրթության սկիզբը, և ինչպե՞ս է այն կոչվում։
Հունական քաղաքակրթության սկիզբը ընկած է մ.թ.ա. III–II հազարամյակներում և կոչվում է Կրետա-միկենյան դարաշրջան։
2․ Ո՞վ է ստեղծել Կրետեի միասնական պետությունը: Ո՞րն էր մայրաքաղաքը:
Կրետեի միասնական պետությունը ստեղծել է արքա Մինոսը, մայրաքաղաքը՝ Կնոսոսը։
3․ Հունական ո՞ր ցեղերը նվաճեցին Կրետեն:
Կրետեն նվաճեցին միկենացիները։
4․ Թվարկի՛ր այն տարածքները, որտեղ հիմնվեցին հունական գաղութներ:
Հունական գաղութներ հիմնվեցին Փոքր Ասիայի ափերին, Սև ծովի ափերին, Իտալիայում, Սիցիլիայում և Հյուսիսային Աֆրիկայում։
5․ Ի՞նչ է պոլիսը:
Պոլիսը հին հունական քաղաք-պետություն էր՝ իր օրենքներով և կառավարմամբ։
6․ Ու՞մ օրոք Աթենքը հասավ իր ծաղկման և հզորության գագաթնակետին։
Աթենքը ծաղկեց Պերիկլեսի օրոք։
7․ Ո՞րն էր Ալեքսանդրի արևելյան արշավանքի ամենակարևոր ճակատամարտը։
Ամենակարևոր ճակատամարտն էր Գավգամելայի ճակատամարտը (մ.թ.ա. 331 թ.)։
8․ Ո՞րն էր Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերության մայրաքաղաքը։
Նրա տերության մայրաքաղաքն էր Բաբելոնը։
9․ Ի՞նչ նոր քաղաքներ հիմնադրվեցին Ալեքսանդրի արշավանքի ժամանակ։
Հիմնվեցին մի շարք Ալեքսանդրիաներ, որոնցից ամենահայտնին Եգիպտոսի Ալեքսանդրիան է։
10․ Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել հելլենիստական Եգիպտոսը: Ո՞րն էր դրա մայրաքաղաքը:
Պտղոմեոսը մ.թ.ա. 305 թ. հիմնադրեց հելլենիստական Եգիպտոսը, մայրաքաղաքը՝ Ալեքսանդրիա։
11․ Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել Սելևկյան տերությունը:
Սելևկոսը մ.թ.ա. 312 թ. հիմնադրեց Սելևկյան տերությունը։
12․ Քո կարծիքով ինչո՞ւ Ալեքսանդրի մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերությունը արագորեն տրոհվեց:
Քանի որ չկային հզոր ժառանգներ, և զորավարները սկսեցին կռվել իշխանության համար։
13․ Թվարկի՛ր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած երկրներն ու տարածքները:
Նա նվաճեց Փոքր Ասիան, Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, Պարսկաստանը և Հնդկաստանի մի մասը։
14․ Բացատրի՛ր «հելլենականություն» հասկացությունը:
Հելլենականություն նշանակում է հունական մշակույթի տարածում այլ ժողովուրդների մեջ։
15․ Ալեքսանդրի տերության տարածքում ի՞նչ հելլենիստական պետություններ ստեղծվեցին։
Ստեղծվեցին երեք հիմնական հելլենիստական պետություններ՝
Մակեդոնիայի թագավորություն։
Եգիպտոսի Պտղոմեոսյան թագավորություն,
Սելևկյան տերություն,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Դասարանով քննարկե՛ք աթենացի հայտնի զորավար Թեմիստոկլեսի հետևյալ
արտահայտությունը. «Հայրենիքը պոլիսի ո՛չ պատերն են, ո՛չ տաճարները,
ո՛չ էլ անգամ նախնիների գերեզմանները, այլ քաղաքացիները և նրանց օրենքները»:
Համաձա՞յն եք նրա տեսակետին. հիմնավորե՛ք ձեր պատասխանը: Տվե՛ք հայրենիքի ձեր բնութագրումը:
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
- Հին Հունաստանը չնայած մարդկային և նյութական սահմանափակ հնարավորություններ ուներ, սակայն մեծ է նրա ավանդը համաշխարհային պատմության մեջ:
Փորձի՛ր հիմնավորել հետևյալ գնահատականը.
«Հին Հունաստանից է սկսվում արդի Եվրոպան»: - Ալեքսանդր Մակեդոնացին համաշխարհային պատմության մեծագույն դեմքերից է: Գնահատի՛ր նրա գործունեությունը իր ժամանակաշրջանի և այսօրվա տեսանկյունից:
- Ե՞րբ և ի՞նչ պատճառներով անկում ապրեց ժողովրդավարությունը Աթենքում:
Ինչի՞ հանգեցրեց դա: Չէ՞ր կարող արդյոք ամբոխավարությունն ապահովել
Комментарии
Отправить комментарий