Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ Հասարակ և հատուկ գոյականներ Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ Շնչավոր և անշունչ գոյականներ Հասարակ և հատուկ գոյականներ Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն: Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն: Հատուկ անուններ են՝ Անձնանունները Տեղանունները Կենդանիներին տրվող անունները Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ… Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ...