Գործնական քերականություն․ Գոյականի տեսակները
Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝
- Հասարակ և հատուկ գոյականներ
- Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
- Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
- Շնչավոր և անշունչ գոյականներ
Հասարակ և հատուկ գոյականներ
Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:
Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:
Հատուկ անուններ են՝
- Անձնանունները
- Տեղանունները
- Կենդանիներին տրվող անունները
- Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները
Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…
Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ, բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….
Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…
Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։
Շնչավոր և անշունչ գոյականներ
Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝
- հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
- հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)
Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։
Առաջադրանքներ
- Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):
Գյուղ, ԱՄՆ, սեր, Արաքս, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն, Արմեն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, հրապուրանք, ընկերություն, սեղան, Արարատ, ուսուցիչ։
Հասարակ գոյականներ-գյուղ, սեր, գայլ, խնձոր, կարոտ, մարդ, խաղալիք, շուն, հմայք, ընկեր, խաղաղություն, հեռախոս, մժղուկ, գնդակ, կատու հրապուրանք, ընկերություն սեղան, ուսուցիչ
Հատուկ գոյականներ-ԱՄՆ, Արաքս, Արմեն, Դավիթ, Երևան, Արարատ
Թանձրացական (նյութական) գոյականներ-Գյուղ, ԱՄՆ, Արաքս, գայլ, խնձոր, մարդ, խաղալիք, շուն, Արմեն, ընկեր, հեռախոս, մժղուկ, Դավիթ, գնդակ, Երևան, կատու, սեղան, Արարատ, ուսուցիչ։
Վերացական գոյականներ-սեր, կարոտ, հմայք, խաղաղություն, հրապուրանք, ընկերություն
Անձ ցույց տվող գոյականներ-մարդ, ընկեր, Արմեն, Դավիթ, ուսուցիչ, Արարատ (մարդու անուն)
Ոչ անձ ցույց տվող գոյականներ-Գյուղ, ԱՄՆ, Արաքս, գայլ, խնձոր, խաղալիք, շուն, հեռախոս, մժղուկ, գնդակ, Երևան, կատու, սեղան, Արարատ (սար)։
Շնչավոր գոյականներ-մարդ, ընկեր, Արմեն, Դավիթ, ուսուցիչ, կատու, շուն, գայլ, Արարատ (մարդու անուն)
Անշունչ գոյականներ-Գյուղ, ԱՄՆ, խնձոր, խաղալիք, հեռախոս, մժղուկ, գնդակ, Երևան, սեղան։
2․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մեկ բառը չունի:
Աշխարհ, Նեղոս, աղվես, աթոռ, աշխատանք – Նեղոս, որովհետև հատուկ գոյական է։
Ուրախություն, հիացմունք, մահճակալ, խաղաղություն, վայելք – Մահճակալ, որովհետև թանձրացական գոյական է:
Հետախույզ, երգչուհի, սեր, ուսուցիչ, բժիշկ – Սեր, որովհետև ոչ անձ ցույց տվող բառ է:
Սարդ, աղջիկ, պարուհի, օդաչու, մկրատ – Մկրատ, որովհետև անշունչ գոյական է:
3․ Գրի՛ր․
- Հինգ հատուկ, հինգ հասարակ գոյական
Հատուկ – Հայաստան, Արարատ, Անի, Դավիթ, Սևան
Հասարակ – քաղաք, լեռ, գյուղ, տղա, գետ - Հինգ թանձրացական, հինգ վերացական գոյական
Թանձրացական – քար, ծառ, ջուր, մետաղ, ավազ
Վերացական – սեր, ուրախություն, հավատ, ցավ, խիղճ - Հինգ անձ ցույց տվող, հինգ իր ցույց տվող գոյական
Անձ ցույց տվող – մայր, հայր, ուսուցիչ, ընկեր, բանվոր
Իր ցույց տվող – գիրք, բաժակ, մեքենա, հեռախոս, գրիչ - Հինգ շնչավոր, հինգ անշունչ գոյական
Շնչավոր – շուն, կատու, ձի, արծիվ, արջ
Անշունչ – լեռ, գետ, քար, տուն, ժամացույց
4․ Թումանյանական հատվածներից դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով նաև տեսակը։
Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։ Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։ Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։
Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։ Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Մութը Ձոր – հատուկ
Հայեր – հատուկ
Թուրքեր – հատուկ
Ահմադ – հատուկ
սարեր – հասարակ, շնչավոր
ձոր – հասարակ, անշունչ
սարվոր – հասարակ, շնչավոր
հայ – հասարակ, շնչավոր
իգիթներ – հասարակ, շնչավոր
ոչխար – հասարակ, շնչավոր
ձի – հասարակ, շնչավոր
կով – հասարակ, շնչավոր
գոմեշ – հասարակ, շնչավոր
հովիվներ – հասարակ, շնչավոր
հանդակ – հասարակ, անշունչ
գարուններ – հասարակ, անշունչ
տուն – հասարակ, անշունչ
քեռիներ – հասարակ, շնչավոր
գառներ – հասարակ, շնչավոր
ճյուղեր – հասարակ, անշունչ
սրինգ – հասարակ, անշունչ
իրիկուն – հասարակ, անշունչ
դուռ – հասարակ, անշունչ
զրույց – հասարակ, վերացական
դեպք – հասարակ, վերացական
ծիծեռնակ – հասարակ, շնչավոր
բույն – հասարակ, անշունչ
սրահ – հասարակ, անշունչ
օճորք – հասարակ, անշունչ
աշուն – հասարակ, անշունչ։
Комментарии
Отправить комментарий