Առաջադրանք սեպտեմբերի 6-9

 Առաջադրանք 1

«Իմ արժեքներն ու ակնկալիքները նոր ուսումնական տարում»

Ա. Իմ արժեքները և վերաբերմունքը ուսման հանդեպ

  1. Ի՞նչն է քեզ համար ամենակարևը դպրոցում սովորելիս․ գիտելիք, ընկերություն, արդարություն, հաջողություն, ստեղծագործականություն, թե՞ այլ բանը։

    Իմ համար դպրոցում կարևորը գիտելիքն է և ընկերությունը։

  2. Ի՞նչ արժեք ես ամենից շատ գնահատում քո դասընկերների մեջ (օր.՝ անկեղծություն, փոխօգնություն, հարգանք)։

    Ես իմ դասընկերների մեջ ամենաշատը գնահատում էմ ուրախությունը և փոխօգնությունը։

  3. Որոնք են այն հանգամանքները, որոնք քեզ խանգարում են լավ սովորել կամ կենտրոնանալ։

    Ինձ շատ դեպքերում խանգառում է կենտրոնանալ աղմուկը։

  4. Ի՞նչ կուզեիր, որ դպրոցը կամ դասերը քեզ ավելի շատ տային այս տարի։

    Ես կուզենայի ստանայի ավելի շատ մոտիվացիա և ուրախ դասընթացներ։

  5. Ինչպե՞ս ես պատկերացնում «լավ դասարանը»․ ի՞նչ որակներ պետք է ունենա դասարանը որպես թիմ։

    Ես "լավ դասարան" ասելով հասկանում եմ ուրախ և ընկերասեր դասարան։ Որտեղ ամենմեկը հարգում է մյուսին և վատ բաներ չի անում։ Դասարանը, որպես թիմ պետք է ունենա ավելի շատ հասկացողություն և ընկերասիրություն։

Բ. Իմ նպատակներն ու հմտությունները

  1. Որոնք են այն երեք հմտությունները, որ կուզեիր զարգացնել այս ուսումնական տարում (օր.՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հանրային խոսք, պատմական վերլուծություն)։

    Ես կուզենայի զարգացնել թիմային աշխատանքը և ավելի լավ սովորել։

  2. Ի՞նչ գիտելիք կամ թեմա է քեզ առավել հետաքրքիր պատմության մեջ, որ կուզեիր խորացնել։

    Ինձ հետաքրքիր է իմանալ Հռոմի և Հունաստանի Աստված և Աստվածուհիների մասին։

  3. Կուզե՞իր մասնակցել նախագծային աշխատանքների (օր.՝ փոքր հետազոտություն, ներկայացում, թիմային նախագիծ)․ ինչ թեմայով։

    Ես կուզենայի մասնակցել նախագծային աշխատանքների, թիմային նախագծով։ Հայ հին հերոսների մասին։
     

  4. Եթե ուսումնական տարվա վերջում նայես հետ՝ ի՞նչ կուզեիր ասել․ «Ես կարողացա․․․»։

    Ես կուզեյի ասել «Ես կարողացա ստանալ լավ գնահատականներ և հասնել իմ ուզածին»։

  5. Ի՞նչն է քեզ ամենից շատ մոտիվացնում սովորել․ գնահատականը, ուսուցչի ու ծնողների կարծիքը, անձնական հետաքրքրությունը, թե՞ ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։

    Ինձ մոտիվացնում է սովորել ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։


Առաջադրանք 1

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Հայկական լեռնաշխարհն ու հայերը,/ էջ12-17/ պատմել

 Գրավոր պատասխանել հարցերի:

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր: լեռնաշխարհ • բարձրավանդակ (սարահարթ) • լեռնաշղթա • հարթավայր •
Մեծ Հայք • Փոքր Հայք • Կիլիկիա • Հայկական Պար • Վասպուրականի լեռնաշղթա • Արարատյան դաշտ • Տիգրիս գետ • Եփրատ գետ • Արաքս գետ • Սևանա լիճ • Վանա լիճ

Լեռնաշխարհ – տարածք, որտեղ գերակշռում են լեռները և լեռնաշղթաները։
Բարձրավանդակ (սարահարթ) – բարձրադիր հարթ տարածք, որտեղ լեռները քիչ են, իսկ մակերևույթը համեմատաբար հարթ է։
Լեռնաշղթա – միմյանց շարունակող, իրար հաջորդող լեռների շարք։
Հարթավայր – լայն տարածք, որտեղ գրեթե չկան լեռներ և մակերևույթը հարթ է։
Մեծ Հայք – պատմական Հայաստանի հիմնական և ամենամեծ մասը։
Փոքր Հայք – Հայաստանի արևմտյան նահանգներից մեկը։
Կիլիկիա – հայկական պատմական տարածք Միջերկրականի մոտ, որտեղ ստեղծվել էր Կիլիկյան Հայաստանը։
Հայկական Պար – լեռնաշղթա, որը լայն աղեղով շրջապատում էր Հայկական լեռնաշխարհի հյուսիսային մասը։
Վասպուրականի լեռնաշղթա – լեռնաշղթա Վասպուրական նահանգում՝ Վանա լճի շրջակայքում։
Արարատյան դաշտ – բերրի հարթավայր Արարատ լեռան մոտ, որտեղ հին ժամանակներից զարգացած էր երկրագործությունը։
Տիգրիս գետ – Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող մեծ գետ, որը հոսում է դեպի Միջագետք։
Եփրատ գետ – լեռնաշխարհի մյուս խոշոր գետը, հոսում է դեպի հարավ։
Արաքս գետ – գետ, որը սկիզբ է առնում լեռնաշխարհից և հոսում Հայաստանի տարածքով։
Սևանա լիճ – Հայաստանի ամենամեծ լիճը, քաղցրահամ ջրով։
Վանա լիճ – Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճը, աղի ջրով։

Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի բուսական և
կենդանական աշխարհի բազմազանության պատճառները:

Հայկական լեռնաշխարհում բուսական և կենդանական աշխարհը բազմազան է, որովհետև տարածքն ունի տարբեր բարձրություններ, լեռներ, դաշտեր, լճեր և գետեր։ Բարձրության փոփոխությամբ փոխվում է կլիման, ջերմաստիճանը և խոնավությունը, ուստի յուրաքանչյուր գոտում ձևավորվում են տարբեր բույսեր ու կենդանիներ։
բ. Հիմնավորի՛ր։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածքի բարձրությունը
երկրագործության և անասնապահության վրա:

Բարձր լեռնային տարածքներում ցուրտ է, այնտեղ ավելի դժվար է հացահատիկ աճեցնել, բայց լավ է անասնապահության համար, քանի որ կան մարգագետիններ։ Ցածրադիր հարթավայրերում, օրինակ՝ Արարատյան դաշտում, կլիման մեղմ է և հարմար երկրագործության համար։
գ. Պարզաբանի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված Արարատյան դաշտի կարևորությունը։

Արարատյան դաշտը կարևոր էր, որովհետև այն բերրի հողեր ուներ, գետերով ոռոգվում էր, և այստեղ հնարավոր էր աճեցնել տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր։ Այն նաև հարմար տեղ էր բնակավայրերի և քաղաքների զարգացման համար։

Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչպե՞ս էր կլիման ազդում Հայկական լեռնաշխարհի բնակիչների
 առօրյա կյանքի վրա:
Կլիման որոշում էր մարդկանց աշխատանքը և առօրյան։ Տաք շրջաններում մարդիկ զբաղվում էին այգեգործությամբ և խաղողագործությամբ, իսկ սառը ու բարձր լեռնային վայրերում՝ անասնապահությամբ։ Ձմռանը մարդիկ հավաքում էին պաշարներ, իսկ ամռանը՝ հացահատիկ։

2. Ընդհանրացրո՛ւ։ Որքանո՞վ էր նպաստավոր կամ աննպաստ տարբեր ուղղություններով ձգվող լեռնաշղթաների ցանցը, որոնք երկիրը վերածել էին բազմաթիվ փակ շրջանների։

Լեռնաշղթաները ստեղծում էին փակ շրջաններ, որոնք դժվարացնում էին հաղորդակցությունը տարբեր վայրերի միջև։ Դա երբեմն խանգարում էր առևտրին և շփումներին։ Բայց միևնույն ժամանակ լեռնաշղթաները պաշտպանում էին բնակավայրերը թշնամիների հարձակումներից և ստեղծում էին բնական սահմաններ։

Ա4 | Աշխարհագրական մտածողություն
1. Ինչպե՞ս կարող են Հայկական լեռնաշխարհի կլիման և բուսականությունն ազդել գաղթի (միգրացիայի), բնակեցման և ապրելակերպի վրա:

Բնակիչները հիմնականում հաստատվում էին այնտեղ, որտեղ կլիման մեղմ էր և հողերը բերրի էին։ Օրինակ՝ Արարատյան դաշտում բնակչությունը ավելի խիտ էր։ Իսկ բարձր լեռնային վայրերից շատերը ստիպված էին տեղափոխվել ներքև՝ ավելի բարենպաստ շրջաններ։ Սա ազդում էր նաև միգրացիայի և ապրելակերպի վրա։

2. Ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ բնական պաշարները տարածաշրջանի զարգացման վրա:

Գետերը, լճերը և հանքային պաշարները նպաստում էին գյուղատնտեսությանը, առևտրին և արհեստներին։ Օրինակ՝ Արաքսի և Եփրատի ջրերը օգտագործվում էին ոռոգման համար, լեռներում կային մետաղներ և աղ, որոնք կարևոր էին տնտեսության զարգացման համար։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE