Կարինեի պատմությունը

Կար մի սիրուն աղջնակ, նա 12 տարեկան էր։ Աղջկա անունըԿարինե էր։ Նա շատ էր սպասում ձմռանը, որ ձյուն գար և նա իր ընկերների հետ ձնագնդիկներով կրակոցի խաղար։ Եկավ ձմեռը։ Կարինեն և ընկերները դուրս եկան խաղալու և նրանք այնքան շատ էին ուզում արկածներ ունենալ ձմռան առաջին օրը, որ գնացին մեծ անտառ։ Կարինեն առանձնացավ իր ընկերներից և գտավ մի դուռ։ Նա կանչում էր իր ընկերներին, բայց նրանք չէին լսում։ Կարինեն մտավ այդ դռնից ներս  և հանկարծ ամեն ինչ դարձավ սպիտակ։  Նա շատ զարմացավ։ Հանկարծ նրան մոտեցավ մի սպիտակ թռչուն և ասաց․

-Բարի գալուստ <<Ձմռան աշխարհ>> անունով երկիր։ Գիտեմ, որ դու զարմացել ես նրանից, որ թռչունը խոսում է և որ հայտնվել ես ինչ որ ձմռան աշխարհում, բայց զարմանալ պետք չէ։ Այստեղ դու կգտնես նոր ընկերներ և կիմանաս ձմռան մասին ամեն ինչ։

-Լավ, դու կա՞րող ես ասել քո անունը։

-Իմ անունը Ձմռիկ է։

-Իսկ իմ անունը Կարինե, հաճելի է ծանոթանալը։

Մի քիչ հետո Ձմռիկը Կարինեին բոլորի հետ ծանոթացրեց, նրանք ուրախ խաղում էին։ Բայց Կարինեն պետք է գնար տուն։ Քանի որ նրանք խաղում էին շատ երկար աղջիկը սկսեց լարվել, բայց թռչ  ունը ասեց, որ իրական աշխարհում անցել է ընդամենը 5 րոպե և Կարինեն գնաց իր իսկական տուն։




Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

English