Սելիա Թաքսթեր:Փոքրիկ Պիկոլայի Ամանորի պատմությունը
Պիկոլան ապրում էր Իտալիայում, որտեղ նարինջներ են աճում, և արևը փայլում է ջերմ ու պայծառ: Նա հայր չուներ, քույր ու եղբայր չուներ: Ապրում էր մայրիկի հետ հին քարե տանը: Նրանք շատ աղքատ էին, և մայրն ամեն օր ուրիշների հատակն ու հագուստն էր լվանում, որ գումար վաստակեր իր ու փոքրիկ աղջկա համար: Պիկոլան ամբողջ օրը մենակ էր և խաղում էր հին, մաշված տիկնիկով, որը մայրիկը մի օր գտել էր փողոցում: Նրանց բակի քարե պատին մի փոքրիկ անցք կար, և Պիկոլան սիրում էր անցքի միջով դիտել հարևանի այգին: Այդպես նա տեսնում էր կանաչ խոտը, զգում ծաղիկների անուշ բույրը, լսում շատրվանի ձայնը: Այգում երբեք մարդ չէր լինում, քանի որ ծեր պարոնը, ով այգու տերն էր, չէր սիրում խոտ ու ծաղիկներ: Աշնանային մի օր մայրիկն ասաց, որ պարոնը տունը վարձով է տվել ամերիկացի մի ընտանիքի: Դրանից հետո Պիկոլան երբեք միայնակ չէր լինում, որովհետև ամերիկացու երեխաները ողջ օրը խաղում էին այգում, երգում էին ու պարում: Նրանք Պիկոլային չէին նկատի, եթե մի օր նրանց կատվիկը չփախչեր պատի մոտ: Սկզբում նրանք մի քիչ վախեցան պատի անցքից տեսնելով Պիկո...