Առաձգականության ուժ: Հուկի օրենքը. Ուժաչափ․
Դաս.14. (15.12 - 19.12).
§18. Առաձգականության ուժ: Հուկի օրենքը:
§19. Ուժաչափ: (էջ 64- 70)

1․ Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա:
Դեֆորմացիա է կոչվում մարմնի ձևի կամ չափերի փոփոխությունը ուժի ազդեցությամբ։
2. Բերել դեֆորմացիայի օրինակներ:
Գնդակի սեղմվելը
Ռեզինի ձգվելը
Պլաստիլինի սեղմվելը
3. Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ:
Առաձգական դեֆորմացիա — երբ ուժը հանելուց հետո մարմինը վերադառնում է իր սկզբնական ձևին
Պլաստիկ դեֆորմացիա — երբ մարմինը չի վերադառնում իր սկզբնական ձևին
4.Ո՞ր ուժն են անվանում առաձգականության ուժ և ինչպես է այն ուղղված:
Առաձգականության ուժը առաջանում է դեֆորմացված մարմնում և ուղղված է դեֆորմացիային հակառակ կողմ։
5. Ձևակերպել Հուկի օրենքը և գրել բանաձևը:
Հուկի օրենքը ասում է, որ առաձգականության ուժը համեմատական է երկարացմանը։
F=kxF=kx
6.Ինչի՞ց է կախված զսպանակի կոշտությունը:
Նյութից, հաստությունից, երկարությունից, կառուցվածքից
7.Ի՞նչ միավորով է արտահայտվում կոշտությունը ՄՀ-ում:
Նյուտոն/մետր (Ն/մ)
8. Ի՞նչ եղանակով կարելի է չափել ուժը: Դրանցից որն է առավել կիրառելի:
Ուժը չափում են ուժաչափով (դինամոմետրով)։
Առավել կիրառելի է զսպանակային ուժաչափը։
9. Ի՞նչ կառուցվածք ունի պարզագույն ուժաչափը:
Զսպանակ, սանդղակ, կեռիկ
10. Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:
Հուկի օրենքի վրա։
11.Ուժաչափի ի՞նչ տեսակներ գիտեք:
զսպանակային, մեխանիկական, էլեկտրոնային
Լուծել հետևյալ խնդիրները.
1.Մարմնի վրա ազդող ծանրության ուժը 1Ն է: Ոքա՞ն է այդ մարմնի զանգվածը:
m=g/F=10/1=0.1կգ=100գ
2.Որքա՞ն է 10լ ծավալով կերոսինի վրա ազդող ծանրության ուժը:
3. Որքան է a= 20սմ, b=8սմ , c=15սմ չափերով ապակե ուղղանկյունանիստ չորսուի վրա ազդող ծանրության ուժը:
4. Ինչի՞ է հավասար զսպանակի կոշտությունը, եթե 2 Ն ուժի ազդեցությամբ այն ձգվում և երկարում է 4 սմ-ով:
5․ Քանի՞ սանտիմետրով կերկարի 105 Ն/մ կոշտություն ունեցող զսպանակը 21 Ն ուժի ազդեցությամբ։ Պատ.՝ 20 սմ:
6. Ուղղաձիգ տեղադրված 80 Ն/մ կոշտություն ունեցող զսպանակից 400 գ զանգված ունեցող բեռ կախեցին: Քանի՞ սանտիմետրով երկարեց զսպանակն այդ դեպքում: Պատ.՝ 5 սմ:
7. Չձգված զսպանակի երկարությունը 96 մմ է: Երբ այն ձգեցին 120 Ն ուժով, երկարությունը դարձավ 132 մմ: Որոշեք այդ զսպանակի երկարությունը, երբ այն ձգեն 80 Ն ուժով:
Комментарии
Отправить комментарий