Jenna Ortega

 

Jenna Ortega wore a glass dress from Oscar de la Renta while appearing on  “The Late Show with Stephen Colbert.” “I'm not going to lie, there are  pieces of glass that are

Ամբողջական անունը՝ Ջեննա Մարի Օրտեգա։ Ծնվել է․ 2002թ․ սեպտեմբերի 27-ին։ Տեղը․ Կալիֆորնիա, ԱՄՆ (Քոաչելլա Վալի / Փալմ Դեզերտ)։ Ծագումով մեքսիկացի է։ Աշխատել է նաև Դիսնեյի հետ, օրինակ՝ «Elena of Avalor» անիմացիոն ֆիլմում, եղել է Ելենաի փոքր քույրը։ Հաճախ ուշադրության կենտրոնում է իր հագուստի և ոճի համար։ 2025թ․ «Էմմի»-ի մրցանակաբաշխության ժամանակ կրել է քարերով և մարգարիտներով զարդարված վերնաշապիկ ու սև կիսաշրջազգեստ։



Սովորել է թավջութակ նվագել Ուենսդեյ դերի համար (2022թ.): Մանկուց նա նկարահանվել է բազմաթիվ հեռուստատեսային գովազդներում: Նրա հոբբիներից մեկը գրելն է և նա (Stranger Things) Սերիալի սիրահար է։

Ջեննան ծնվել է մեծ ընտանիքում․ ունի մեկ եղբայր և չորս քույր։ Նա ընտանիքի չորրորդ երեխան է։ Նրա ծնողները մեծացել են ԱՄՆ-ում, բայց ունեն տարբեր ծագում․ հայրը մեքսիկացի է, իսկ մայրը՝ պուերտոռիկացի։ Ջեննան բազմիցս ասել է, որ շատ հպարտ է իր լատինա արմատներով և փորձում է միշտ ներկայացնել այդ մշակույթը։

Երեխա ժամանակ ընտանիքի աջակցությունը մեծ դեր է խաղացել․ նրա մայրը հատկապես հետևողական էր, որ Ջեննան կարողանա մասնակցել լսումների ու նկարահանումների, քանի որ նրանք ապրում էին Լոս Անջելեսից բավական հեռու։ Չնայած իր զբաղվածությանը, նա շարունակում է մնալ շատ կապված ընտանիքի հետ և հաճախ խոսում է, որ ընտանիքը իր համար ամենամեծ ուժն ու վստահությունն է։

Քանի որ շատ է նկարահանվել սարսափ ֆիլմերում, նրան հաճախ անվանում են սարսափի թագուհի։ Նաև սիրում է գրքեր և հաճախ կարդում է իր ազատ ժամանակ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE