ԷՄՄԱ ՄԱՅԵՐՍ
ԷՄՄԱ ՄԱՅԵՐՍ
Էմմա Մայերսի ամբողջ անունը Էմմա Էլիզաբեթ Մայերս է։ Նա ծնվել է 2002 թվականի ապրիլի 2-ին, Օրլանդոում, Ֆլորիդա շտատում, ԱՄՆ։ Էմմա Մայերսը ունի 3 քույրիկ։ Նա սկսել է իր գործունեությունը 2010 թվականին, հայտնվելով տելեսերիալում «Swamp Thing». 2010 թվականին Էմմա Մայերսը նույնպես նկարվեց կարճամետրաժ ֆիլմում «Crooked» և Քրիստոնեացի «Letters to god» ֆիլմում։
2019 թվականում նորից սկսեց նկարվել կինոներում, կատարելով գլխավոր դերը «Love, Innocence» ֆիլմում և «The Baker and the Beauty» տելեսերիալում։ 2020 թվականում Էմման հայտնվեց տելեֆիլմում «A taste of Christmas», իսկ 2021 թվականում նկարվել է տռիլլերում «Girl in the basement». Մեծ հայտնիություն Էմմա Մայերսը ստացավ 2022 թվականին, երբ նկարվեց «Wednesday» սերիալում, կատարելով Էնիդ Սինքլեյրի դերը։ 2023 թվականին նկարվեց «Southern Gospel» և «Family Switch» ֆիլմերում։ 2025 թվականում «Minecraft» կինոում նկարվեց։
Մայերսը k-pop երգի ժանռի երկրպագու է։ Սիրում է k-pop երգիչներից Seventeen թիմը։ 2022 թվականին Teen Vogue-ին տված հարցազրույցում նա բացահայտեց, որ իր մեջ ձևավորվել են «Մատանիների տիրակալը» և «Աստղային պատերազմներ» ֆիլմերի երկրպագուները։ Նա իրեն համարում է ինտրովերտ։
Seventeen ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ իր ամենացանկալի դերերն են Մաքս Քոլֆիլդի դերը Life is Strange համակարգչային խաղից և Էդիթ Ֆինչի դերը What Remains of Edith Finch համակարգչային խաղից, նշելով նաև, որ երկու խաղերն էլ տպավորել են դերասանուհուն և իր սիրելիների շարքում են։
Էմմա Մայերսի ընտանիքը բաղկացած է ծնողներից և քույրերից։ Նրա հայրը՝ Ջերեմի Մայերսը, իրավաբանական ոլորտի մասնագետ է, իսկ մայրը՝ Նիկոլ Կասիմատիս Մայերսը, ունի հունական ծագում։ Էմման ունի երեք քույր՝ Էյվրի, Օլիվիա և Իզաբել։ Իզաբելը նույնպես հետաքրքրված է դերասանական գործունեությամբ և ակտիվ է սոցիալական ցանցերում։ Ընտանիքը երեխաներին տանը է կրթել (homeschool), ինչը նրանց հնարավորություն է տվել զարգացնել իրենց հետաքրքրություններն ու տաղանդները։ Մայերսների ընտանիքը համարվում է ջերմ ու համախմբված, միշտ աջակցելով միմյանց։ Դերասանուհին շատ կապված է իր ծնողների և քույրերի հետ:
Էմմա Մայերսը հավատացյալ Քրիստոնեացի է, ով հավատում է, որ հավատքը օգնում է իրեն սահմանել իր ինքնությունը և կողմնորոշվել կյանքում:
Մայերսը նաև սիրում է կատուներ և ճանապարհորդել։ Էմման հատկապես հիշում է Իսլանդիան։ 2025 թվականի ապրիլին թողարկվեց համանուն տեսախաղի հիման վրա նկարահանված «Minecraft the Movie» ֆիլմը։ Այս արկածային ֆիլմում Էմման նկարահանվել է իր մանկության հերոս Ջեք Բլեքի հետ միասին։ Նկարահանումները տեղի են ունեցել Նոր Զելանդիայում՝ իր սիրելի հանգստավայրում։ Էմման «Minecraft»-ում նկարահանումները հիշել է որպես տարօրինակ և հրաշալի փորձառություն։
Комментарии
Отправить комментарий