«Ներել» նշանակում է․․․
Ներել նշանակում է մոռանալ մարդու սխալի մասին և զայրույթ չպահել մարդու վրա։ Երբ ինչ-որ մեկը ինձ վիրավորում է, բնական է, որ իմ դուրը դա չի գալիս։ Բայց երբ ես շարունակում եմ այդ մասին մտածել, մարդու նկատմամբ նյարդայնություն է հայտնվում, ինչի արդյունքում ես չեմ կարողանում մարդու կողքը գտնվել, անգամ եթե ասում եմ, որ ներել եմ։
Ներել նշանակում է ընդունել, որ մարդիկ սխալվում են։ Ես էլ եմ սխալվում, և ինձ էլ են ներում։ Պետք է հասկանալ, որ ներելը կարևոր է։ Հպարտությունի պատճառով կարող է քանդվել մի քանի տարվա ամուր ընկերություն։
Ներելը դժվար է, բայց ճիշտ է։ Երբ ներում ես, ավելի հանգիստ ես զգում քեզ, և խնդիրները արագ են անցնում։ Բայց, ոչ միշտ է պետք ներել։ Կան դեպքեր, երբ մարդ չի ուղղվում և շատ լուրջ սխալ է արել, որը չի լինում ներել։
Комментарии
Отправить комментарий