Ամառային արձակուրդ

 Ամառային արձակուրդ
Այսօր վերջացան դասերը և սկսվեցին ամառային արձակուրդը։ Ես և իմ ընկերները՝ Նարեն, Ալեքսանդրը և Նատալին շատ էինք սպասում արձակուրդ, որպեսզի կարողանանք ամենօր զբոսնել։ Բայց մենք հոգնել էինք մշտական տեղերում զբոսնելուց և որոշեցին գնալ լքված շենք, որպեսզի նկարվենք այնտեղ և խաղանք։ Ամեն մեկս արաջին անգամ էինք այնտեղ և մեր մեջ միքիչ վախ կար։ Բայց մենք կատակներ էինք անում և զրուցում էինք հավես թեմաների շուրջ, դրա օգնությամբ մոռացել էինք վախի մասին։ Մենք կանգնեցինք մուտքի մոտ, Ալեքսանդրը որպես մեր միջի տղա, որոշեց արաջինը մտնել։ Նրա հետևից մտա ես, իսկ հետո Նատալին ու Նարեն։ Այնտեղ կար 3 հարգ։ Մենք որոշեցինք բաժանվել, ես և Նարեն մնացինք արաջին հարկը ուսումնասիրելու։ Նատալին և Ալեքսանդրը գնացին երկրորդ հարկ, իսկ երրորդ հարկը որոշեցինք չորսով ուսումնասիրել։ Արաջին հարկում ես ու Նարեն գտանք մի ննջասենյակ, սենյակը փոքրիկ էր։ Մահճակալ և պահարան։ Ես մտա սենյակ մենակով, Նարեն որոշեց մնալ սենյակից դուրս։ Սենյակի մեջ ես գտա փչացած հեռախոս, շատ հին հեռաղոս։ Նաև ես գտա հեռախոսի լիցքավորիչ։ Ես վերցրեցի այդ երկու իրը և գնացի Նարեի մոտ։ Նարեն արաձարկեց լիցքավորել հեռախոսը, սակայն տոկ գտնելը շատ դժվար էր այդ լքված շենքում։ Նարեն կանգնեց երկրորդ հարկի աստիճանի մոտ և բղավեց։

— Նատալի, Ալեքսանդր։ Մենք հեռաղոս ենք գտել, իջեք այստեղ։

Նատալին և Ալեքսանդրը կամաց կամաց եկան մեր մոտ։ Մենք չորսով գտանք տոկ և հեռախոսը լիցքավորեցինք։ Այնտեղից մենք գտանք 2015 թվականի մի քանի մարդկանց նկարներ։ Մենք շարունակեցինք փնտրել տարբեր իրեր շենքի մեջ և ուսումնասիրել շենքը։
Երբ մթնեց, մենք որոշեցինք գնալ տուն։ Բայց երբ գնացինք դռան մոտ, նա փակ էր։ Մենք չհասկացանք, ոնց է փակվել դուռը, որովհետև մեզանից բացի այնտեղ ոչմեկ չկար։ Մենք իրար էինք կասկածում, բայց հասկացանք, որ աննդհատ իրար հետ էնք եղել։ 

Հանկարծ, մենք լսեցինք քայլեր երկրորդ հարկից։ Մենք շատ վաղեցանք և դուրս գնացինք պատուհանից, մենք փախչեցինք տուն։ Իսկ թե ով էր այնտեղ մեր հետ, այդպես էլ մնաց գաղտնիք։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առաջադրանք սեպտեմբերի 6-9

Մարտ ամսվա հաշվետվություն․ մայրենի