Հ․ Թումանյան․ Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,

Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Հարցեր և առաջադրանքներ

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։

Վտակ-գետակ, առվակ

Շաչել-հարվածի,ալեկոծության սուր ձայն

Ունկնդիր-ունկն(ականջ) դնող, լսող

Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Բանաստեղծության մեջ գերակշռում է ձայնը։

Պատճառաբանում եմ հետևյալ տողերով՝

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Զարկում ավազին, շաչում է, ճըչում։

 



Քե կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։

Որովհետև բնության ձայները նման են երաժշտության։

Նկարի՛ր բանաստեղծությունը։

 

 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE