Ճանապարհ, ժամանակ արագություն

 

 

Դասարանական առաջադրանքներ

1․ Ինքնաթիռը քանի՞ կիլոմետր կթռչի 3 ժամում, եթե նրա թռիչքի

արագությունը 800կմ/ժ է։

3x800=2400

Պատ․՝2400

2․ Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝

իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ

գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։

70x4=280

70+15=85

85x4=340

340+280=620

 

3․ Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից շարժվեց դեպի 5կմ300մ

հեռավորության վրա գտնվող B վայրը։ Որքա՞ն ճանապարհ նա դեռ

կունենա անցնելու շարժվելուց 30ր հետո։

130x30=3900

5300-3900=1400

Պատ․՝1կմ 400մ

 

4․ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ

արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած

հեռավորությունը։

85x2=170

90x2=180

170+180=350

Պատ․՝350կմ

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին

երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը

շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75կմ/ժ:

60x2=120

75x2=150

120+150=270

Պատ․՝270կմ

6․ Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ Որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5  կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

20x5=100

100x7=700

Պատ․՝700

7․ Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում՝ գիտենալով, որ 1 ժամում հոսում է 240լ։

240х4=960

Պատ․՝960լ

Տնային առաջադրանքներ

1․Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման արագությունը 12մ/ր է։

12x10=120

Պատ․՝120մ

2․ Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո, եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։

8x15=120

Պատ․՝120կմ

3. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 360կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։

 

4․ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ

արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած

հեռավորությունը։

80x3=240

75x3=225

240+225=465

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին

երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը

շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։

1)    50x3=150

2)    65x3=195

3)    150+195=345

Պատ․՝345կմ

 

6․ Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ Որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։

1)    20x7=140

Պատ․՝140կգ

 

 

7․ Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ

տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։

2880:240=12

Պատ․՝12ժ

 

 

 

 

 

 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE