Իմ ամառ
Ամառս անցկացրել եմ գյուղում։ Այնտեղ
ես լողում էի լողավազանում, խաղում էի շների հետ, նաև խնամում։ Մորեղբայրս երբեմն
խորոված էր պատրաստում, իսկ տատիկս ինձ սովորեցնում էր տարբեր քաղցրավենիքներ
պատրաստել։
Ամռան վերջին մենք մեր ընկերների հետ գնացինք Դիլիջան։ Այնտեղ գնացինք Հաղարծին
վանք, այնուհետև բարձրացանք Դիմաց լեռան գագաթը, իսկ ճանապարհին հիացանք Շաղոտ ջրվեժի ցնցող տեսարանով տեսարանով։ Երեկոյան
գնացինք Դիլիջազ ռեստորան, որտեղ ջազ
ունկնդրեցինք։ Դրանից հետո գնացինք Սևան, բայց ինձնից բացի ոչ ոք լողազգեստ չէր
բերել։ Ես մենակ էի լողում ու զարմանալի էր, ո ջուրը շատ տաք էր։ Հետո ավազե
աշտարակներ շինեցի ու գնացինք հաց ուտելու։ Ափին գտնվող փայտե տնակում մենք
վայելեցինք քաղցրահամ ձմերուկ, որտեղ ձմերուկ կերանք։ Այդպես ես անցկացրի իմ ամառը
Комментарии
Отправить комментарий