Անտառում

 Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ծվեն-պատրված հագութտի կախ ընկած կտոր։
Եղյամ-Աստղանման սառցային բյուրեղների ձևով գետնի բույսերի առարկաների վրա նստող մթնոլորտային տեղում:
Սոճ-Սոճազգիների ընտանիքին պատկանող ծառ:

  1. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները/ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:   Ամպի պոքր կտորներ

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:  Ցածր ձայներ կային անտառում։

գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Քնեցնում, պատրաստում էր ձմռանը

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:     Եղյամը բույսերը դարձնում է արծաթագույն

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Ինձ դուր է գալիս այս պատկերը, որովհետև եղյամը շատ է դուրս գալիս և միտքը լավ է կազմված։
  1. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը:Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
Անտառում կապույտ մշուշներ կային։
Աշունն անտառին օրոր էր ասում։
Այնքան շշուկներ կային անտառում։
  1. Նկարի՛ր բանաստեղծությունը:


  1. Գրավոր նկարագրի՛ր քո տեսած անտառը/ սարը, դաշտը, այգին և այլն/:
Իմ տեսած անտառը գտնվում էր Դիլիջանում բարձունքի վրա։ Նա շատ մեծ էր և ծառերը շատ խիտ էին, որ անգամ ամպերը չէին երեվում։ 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE