01.11.2023

 Անկյուններ և նրանց չափումը



1․ Ի՞նչ է անկյունը։

Անկյունը մեկ կետից դուրս եկող երկու ճառագայթներով կազմված պատկերն է։

2․ Ո՞րն է անկյունների չափման միավորը։

Անկյունների չափման միավորը աստիճանն է։

3․ Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։


Ուղիղ անկյունը աստիճան է։

4․ Քանի՞ աստիճան է փռված անկյունը։

Փռված անկյունը 180 աստիճան է։

5․ Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։

Սուր անկյուն կոչվում է ուղիղ անկյունից փոքր անկյունը։

6․ Ինչպիսի՞ անկյուննէ կոչվում բութ անկյուն։

Բութ անկյուն կոչվում է ուղիղ անկյունից մեծ անկյունը։

7․ Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։

Այն ուղիղները, որոնց հատումից ստացվող անկյուններն ուղիղ են կոչվում են ուղղահայաց ուղիղներ։

8․ Կառուցե՛ք որևէ անկյուն։ Անկյան մեջ նշե՛ք որևէ կետ և հատվածով այն միացրե՛ք

անկյան գագաթին։ Քանի՞ անկյուն է ստացվում։

Ստացվում է 2 անկյուն։

9․ Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող

ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։

2 հատ 90 աստճանի անկյուն կստացվի։

10․ Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե բութ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող

ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։

2 հատ սուր անկյուն կստացվի։

11․ Ուղիղ անկյունը բաժանել են երկու մասերի այնպես, որ նրանցից մեկը երկու անգամ

մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ անկյունների մեծությունները։

 60 աստիճան և 30 աստիճան։


12․ Կատարե՛ք գործողությունները

739 (296-18) – (644-600) 2



3680:20-(394-90):2

394-90=304

304:2=152

3680:20=184

184-152=32

13. Եթե տրված թիվը նախ բազմապատկենք 27-ով, ապա ստացված արդյունքին գումարենք

5, կստանանք 5։ Ո՞րն է այդ թիվը։

0

14․ AB հատվածը C և D կետերով բաժանված են AC, CD և DB երեք մասերի։ AC

հատվածն ունի 18մմ երկարություն, CD հատվածը ՝ 15մմ-ով ավելի, քան AC-ն, իսկ DB

հատվածը՝ 7մմ-ով ավելի, քան AC և CD հատվածների երկարությունների գումարը։

Որքա՞ն է AB հատվածի երկարությունը։

1) CD=18+15=33

2)DB=33+18+7=58

3)33+18+58=109

Պատ․՝AB=109մմ

15․ Գործվածքի կտորի երկարությունը 48մ էր։ Նրանից 7 անգամ կտրել են 3-ական մետր։

Քանի՞ մետրով է ամբողջ կտորի երկարությունը մեծ մնացորդի երկարությունից։

1)7x3=21

2)48-21=27

3)48-27=21

Պատ․՝21մ

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE