Դասարանում․ Հայոց լեզու 5 գրքից 71-80 առաջադրանքները
71. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:
Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: (հոգնակի)
Որջից դուրս եկողը ձագ էր:
Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:
Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:
Երկնքում նորից թռչուններ երևացին:
Վանդակի թռչունն էր դուրս եկել:
Հատիկը հավաքողները մրջյուններ են:
Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:
Գոռացողը պահակն էր:
Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:
72.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:
Ծառերին արթնացնողը քամին էր (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ քամիներ (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր պարեր (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն(սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը փակեն(փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները փակ են(փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ համ էր (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր(համ էր, համեր) ունեն:
73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:
Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս: Մոլորեցնել
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու: Վախենալ
Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել: Զարմանալ
Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի: Փոքր երեխա
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը: Հիվանդ
75. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:
Օրինակ՝
ջրից չոր դուրս գալ - փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ-Քաջալերել
հոգին առնել-Սպանել
գլուխը կորցնել-Շփոթվել
արևը խավարել-մահանալ
հալից ընկնել-հիվանդանալ
սիրտը վկայել-Որևէ բանի նախազգացում ունենալ
երես ղարձնել-առհամարել
սիրտ անել-համարձակվել
բկին չոքել-բռնադատել
76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Օրինակ՝
Երբ ես և ընկերուհիս խաղում մի քար ընկավ իմ աչքին։
Իմ մեծ եղբայրը ինձ աչքի ընկավ ծնունդիս նվեր պատրաստելուց։
Ես շատ էի ուզում շուն ունենալ, բայց քանի որ ծնողներս դեմ էին ես ձեռ քաշեցի այդ գաղափարից։
Ես ուզում էի մեր շանը սիրել բայց նկատեցի, որ կեղտոտված է և ձեռս քաշեցի։
Գործի մեջ նա միշտ գլուխ էր պահում։
Ընկերուհիս լսեց ուժեղ պայթյուն և գլուխը պահեց։
Երբ շները նստած դիրքում մոտենում են ես միշտ որտքի եմ կանգնում։
Ծանր հիվանդությունից հետո մորաքույրս ոտքի կանգնեց:
Ես եղբորս հետ խաղում էինք մի խաղ, որտեղ պետք է գնդակը ծայրը ծայրին հացնել։
Հոր մահից հետո նրանք հազիվ էին ծայրը ծայրին հասցնում։
1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:
2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:
Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:
Հոմանիշ են մոտ իմաստ ունեցող բառերը:
Հականիշ են իմաստով հակառակ բառերը:
Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը: Դարձվածքները
բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:
77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող - սրտաձև:
Մոր քույրը-մորքույր
դարպասը պահող-դարպասապահ
ժամանակը ցույց տվող-ժամացույց
ջրի աման-ջրաման
գաղտնիք պահող-գաղտնապահ
նավ վարող-նավավար
ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ
արագ վազող-արագավազ
ամենից մեծ-ամենամեծ
պոչ չունեցող-անպոչ
անուշ համ ունեցող-անուշահամ
քարով շինված-քարե
կին բժիշկ-բժշկուհի, բուժքույր
բալի ծառ-բալենի
78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
բարձր հասակ ունեցող - բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող-, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով-կապտաճք, արքայի որդի-արքայաորդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ, քաղաքում ապրող, հայերի երկիր-հայաստան:
79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող-արագնթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերի մասին գիտություն:
80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:
Օրինակ՝
գրասեղան - գր (գիր) + ա + սեղան:
Պահարան - պահ + արան:
Դուռ - չի բաժանվում:
Հականիշ-հակ (հակառակ) + ա + նիշ (նշանակություն ունեցող), բանջարանոց- բանջար + անոց , աշակերտ-չի բաժանվում, աշակերտական-աշակերտ + ական, տարրական- տարր + ական զլխավոր-գլխ (գլուխ) + ավոր, կարմիր-չի բաժանվում, դաշտամուկ- դաշտ + ա + մուկ, հյուր-չի բաժանվում, հարստություն-հարստ (հարուստ) + ություն, կերառատ- կեր + առատ, վտանգ-չի բաժանվում:
Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:
Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:
Комментарии
Отправить комментарий