Մայրենի 81-90 առաջադրանքները
81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա և Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:
Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:
Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:
Ա խմբի բառերը պարզ բառեր են, իսկ Բ խմբի բառերը բարդ բառեր են։
82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս 81-րդ վարժությունը): Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:
Ա․ նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն
Բ․ ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, շաբաթական, օրացույց, գլխակորույս
83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:
Ա խմբում պարզ բառեր են, որովհետև ունեն մեկ արմատ:
Բ խմբում բարդ բառեր են, որովհետև ունեն մեկից ավելի արմատներ:
84. Ուշադրությո´ւն դարձրու բառերին և պարզի´ր, թե ի՞նչ է նշանակում բաղ:
Բաղադրել — կցել, կից դնել: Բաղադրյալ — միասին, կից դրված: Բաղաձայն — հնչյուն, որ կցվում է, միանում է ձայնավորներին: Բաղդատել — համեմատել (իրար կողքի դնել): Բաղկանալ — մասերից կազմված լինել:
Բաղ նշանակում է կից, միասին։
85. Պարզ և բաղադրյալ բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացո´ւ:
Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, տուն, սեղան:
Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բաղադրյալ բառեր են. օրինակ՝ հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն, հեռուստացույց — հեռու + ստա + ցույց, շնաձուկ — շուն + ա + ձուկ :
86. Տրված բառերի ընդհանուր մասերը գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերը բացատրի´ր:
Օրինակ՝
բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի:
Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:
Բարեկամ — բարին կամեցող:
Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:
Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:
ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ — կտուց:
Կտցաձև — կտուցի ձև ունեցող
Կտցահարել — կտուցավ հարվածել
Կտցաչափ — կտուցի չափ ունեցող
բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն — ուղիղ:
Ուղղագրություն — ուղիղ գրություն
Ուղղագիծ — ուղիղ գիծ
Ուղղամիտ — ուղիղ միտք
Ուղղություն — ուղղին ցույց տվող
գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղեվորվել — ուղել
Ուղեկից — մարդ որը ցույց է տալիս ճանապարհը
Ուղևոր — ճամփորդություն կատարող մարդ
Ուղեմոլոր — ճանապարհից շեղված
Ուղևորվել — ճանապարհ ընկնել
87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ:
Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, լուսավոր, լուսացույց, լուսասեր, լուսակիր, գրասեր, գրավոր, անգիր, գրչատուփ:
Բ. Ջուր, հող, լույս, գիր:
88. Արմատ բառի քեզ հայտնի իմաստը (կամ իմաստները) գրի´ր: Փորձի´ր բացատրել, թե իեչո՞ւ Է անաստղ, աստղային, աստղիկ, աստղոտ բառերի աստղ մասը համարվում արմատ:
Անաստղ, աստղային, աստղիկ, աստղոտ բառերի աստղ մասը համարվում է արմատ, որովհետև բոլոր բառերում աստղ բառին ավելացել են ածանցներ։
89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում: Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն:
Մարդ+ա+մոտ
Լույս+ա+մուտ
Ծնող+ա+սեր
Գորգ+ա+գործ
Փառ+ա+տոն
Բառերը միանում են ա հոդակապով։
90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր):
Սառն (սառ) — սառնարան
Միտ (մտ) — մտավոր
Մուր (մր) — մրոտ
Комментарии
Отправить комментарий