Սասունցի Դավիթը

 1․ Կարդա Հովհանես Թումանյանի «Սասունցի Դավիթը», 1-3-րդ հատվածները, կատարել առաջադրանքները։

«Սասունցի Դավիթ» 

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

Advertisements
REPORT THIS AD

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ Աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
Զարմ-տոհմ
Դյուցազուն-աստվածների տոհմից ծնված
Իշխել-կառավարել, թագավորել
Ահեղ-սարսափելի
Թնդել-ուղգին ձայն հանել, դղրդալ
Հռչակ-համբավ, փառք
Ահարկու-ահ ու սարսափ տարածող

  1. Բացատրիր կյանքի աշնան օրերը, ծխի պես անցնել, ամպոտ ոտներ, հոգին ավանդել, իր կամքը լինի, զարմով դյուցազուն, անմեռ մնալ արտահայտությունները:
Կյանքի աշնան օրերը-ծերության օրերը
Ծխի պես անցնել-անհետանալ
ամպոտ ոտներ-երկնքի արարած
հոգին ավանդել-մահանալ
իր կամքը լինի-իր ասածը լինի
զարմով դյուցազուն-աստվածների տոհմից
անմեռ մնալ-անմահանալ
  1. Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
  1. Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:
Մհերը ընդունեց հուր-հրեղենի առաջարկը, որովհետև նա կմահանար բայց ժառանգը կշարունակեր իր գործը։ Այսինքն նա իր ժառանգով կանմահանար։
  1. Մհերի անունից պատմիր այս հատվածը:
Աստծո կամքը լինի,
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առողջություն

QR CODE