Թեստ 10
Փիղը
Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։
Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային
կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան
նրանք նաև մեծ
ու բարի
սիրտ ունեն։
Գոյություն ունեն
2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական
փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի
ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց
և պաշտպանվում միջատներից:
Սակայն ամենահետաքրքիրը
փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք
(օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ
դժվար
ու ծանր
(մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):
Այս հսկա կենդանին
սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ
կեր՝ 45–450 կգ կեր: Իսկ դրա համար նա կեր
է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու
ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր:
Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ
կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն
մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով:
Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:
Հանդիպելիս փղերը ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:
Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում
կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս
գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով,
նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում
և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:
Տեքստային առաջադրանքներ
1.
Ինչպիսի՞ն են փղի չափերը։
Փիղը շատ մեծ չապեր ունի։
2.
Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր
տեսակները։
Գոյություն ունեն փղերի երկու տեսակ՝ աֆրիկական և հնդկական։
3.
Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
Փիղը սնվում է խոտով և տերևներով: Փիղը ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:
4.
Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի
տեղեկությունը։
Իմ համար զարմանալի էր այն, որ փղերը նրանց կնճիթով կարողանում են դժվար աշխատանք անեն։
5.
Փղերն ինչպե՞ս են ողջունում իրար։
Փղերը ողջունում են իրար կնճիթերն իրար փաթաթելով:
Բառային առաջադրանքներ
1.
Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։
Բարի-բարեմիտ
Մեծ-խոշոր
Նուրբ-փափուկ
Թակարդ-որոգայթ
2.
Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:
Մեծ-փոքր
Դժվար-հեշտ
Ծանր-թեթև
Շոգ-հով
3.
Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի
հարցին պատասխանող բառեր:
ի՞նչ—փիղ
ո՞վ— ընկեր
Ի՞նչ— ձագ
Ի՞նչ—կնճիթ
4.
Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․
— օգնել
ընկերոջը։
Դուրս գալ—դուրս գալ զբոսնելու։
Ողջունել—ողջունել մայրիկին։
Վերցնել—վերցնել ուտելիքը։
Ներս քաշել—ներս քաշել շանը։
5.
Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։
․․․կենդանին սնվում է ․․․․խոտով։
Այս հսկա կենդանին սնվում է տերևվներով և խոտով։
Комментарии
Отправить комментарий