ՍԵպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
ռաջադրանք 1
Հայկական լեռնաշխարհն ու առաջին քաղաքակրթությունները/էջ 20-22 պատմել, էջ 23 գրավոր պատասխանել/



Ինչո՞ւ է դա կարևոր այսօր
Հազարավոր տարիների ընթացքում մարդկանց ապրելակերպը ենթարկվել է անհավատալի փոփոխությունների: Առանցքային նշանակություն ունեցավ առաջին գործիքների ստեղծումը: Այսօր ևս տեխնոլոգիաներն առանցքային նշանակություն ունեն մարդկանց կյանքում։ Դրանք շարունակում են բարելավել մարդկանց կյանքը և օգնում են գոյատևել։
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
նախապատմություն – Մարդկության նախապատմության վերաբերյալ գրավոր նյութեր չկան։
հոմո էրեկտուս – Հոմո էրեկտուսն («ուղղաձիգ մարդ») առաջինն էր, որ սնունդ փնտրելու նպատակով մոտ 2-2,5 միլիոն տարի առաջ լքեց Աֆրիկան։
նեանդերթալցի – Նեանդերթալցին, որը նույնպես երկար ճանապարհորդություն կատարեց և կարողացավ դրսևորել նույն հարմարվողականությունը, ինչ էրեկտուսը։
հոմո սապիենս – Հոմո սապիենսը, որը սնունդ փնտրելու նպատակով մոտ 80,000 տարի առաջ Արևելյան Աֆրիկայից շարժվեց դեպի հյուսիս։
քարի դար (հին, միջին, նոր) – Գիտնականները մարդկության պատմության վաղ շրջանը նշելու համար օգտագործում են Քարի դար եզրույթը։
գաղթ – Գաղթականները հասան Արևմտյան Ասիա, այդպիսով՝ նաև Հայկական լեռնաշխարհ։
տեխնոլոգիա – Գործիքներ պատրաստելը, վայրի կենդանիներին ընտելացնելն ու կրակի օգտագործումը քարեդարյան կարևոր տեխնոլոգիական նորարարություններից են։
տոհմ – Աստիճանաբար ձևավորվում է տոհմը կամ տոհմական համայնքը, որը միավորված էր արյունակցական կապերով։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞ւ է պատմաբաններին անհրաժեշտ հնագիտության և կենսաբանության (գենետիկայի) աջակցությունը՝ նախապատմությունն
Մարդկության նախապատմության վերաբերյալ գրավոր նյութեր չկան։ Այս պակասի պատճառով հնագույն մարդկանց պատմությունը վերակառուցելիս պատմաբանները դիմում են հնագիտության, կենսաբանության (գենետիկայի) օգնությանը։
բ. Բացատրի՛ր։ Որո՞նք են եղել մարդկության պատմության հիմնական ձեռքբերումները Հին քարի դարում, ի՞նչ դժվարությունների են հանդիպել:
Մարդկանց հիմնական տարբերակիչ հատկանիշներից մեկը գործիքներ պատրաստելու կարողությունն է։ Գոյատևելու համար նախամարդիկ սկզբում պատսպարվում էին քարանձավներում, իսկ հետագայում նաև ստեղծում են նոր ապաստարաններ։ Գործիքներ պատրաստելը, վայրի կենդանիներին ընտելացնելն ու կրակի օգտագործումը քարեդարյան կարևոր տեխնոլոգիական նորարարություններից են։
գ. Ցո՛ւյց տուր։ Ինչո՞վ էին նեանդերթալցիներն ու հոմո սապիենսները տարբերվում նախամարդկանց այլ տեսակներից:
Նեանդերթալցին, որը նույնպես երկար ճանապարհորդություն կատարեց և կարողացավ դրսևորել նույն հարմարվողականությունը, ինչ էրեկտուսը։ Գաղթականները հասան Արևմտյան Ասիա, այդպիսով՝ նաև Հայկական լեռնաշխարհ։ Գաղթականների հենց այս ալիքից էլ, ինչպես պնդում են գիտնականները, ծագել են աշխարհի բոլոր ժողովուրդները։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչու՞ էր կրակի գյուտն այդքան կարևոր:
Արտագաղթը մասամբ հաջողվեց, քանի որ արդեն կիրառվում էր կրակը։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս տեխնոլոգիաները պայմանավորեցին նախամարդկանց կյանքի զարգացումը:
Գործիքներ պատրաստելը, վայրի կենդանիներին ընտելացնելն ու կրակի օգտագործումը քարեդարյան կարևոր տեխնոլոգիական նորարարություններից են և հիշեցնում են մեզ , թե որքան կարևոր էր հարմարվելու կարողությունը մարդու գոյատևման համար։
3. Վերլուծի՛ր։ Ինչո՞վ էր կարևոր Հայկական լեռնաշխարհը նախամարդկանց գաղթի ճանապարհին:
Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդկանց գաղթի ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկը, իսկ հետո նաև «բաշխիչ կետ»՝ ծառայելով որպես հիմնական տարածք, որտեղից սկիզբ են առել Եվրոպայի և Ասիայի բնակեցումները։
Ա4 | Պատճառի և հետևանքի որոշարկում
Նշե ՛ք հնագույն մարդկանց կյանքում կրակի 6 նշանակություն։
- Կրակը օգնել է հոմո էրեկտուսին գոյատևել։
- Կրակը կիրառվում էր նախամարդկանց կողմից՝ նախքան Հայկական լեռնաշխարհ հասնելը։
- Կրակը կարևոր տեխնոլոգիական նորարարություն էր։
- Կրակը մարդկանց օգնում էր հարմարվել միջավայրին։
- Կրակը հնարավոր էր դարձնում ապրել կլիմայական տարբեր պայմաններում։
- Կրակը դարձրեց գաղթը ավելի հեշտ և հաջող։
Գործնական առաջադրանք
Գրե՛ք փաստարկված շարադրություն՝ բացատրելով , թե ձեր կարծիքով՝ ո՞ր հմտությունների շնորհիվ էր, որ նախամարդիկ իրենց միջավայրի նկատմամբ առավելագույն վերահսկողությունը հաստատեցին։
Комментарии
Отправить комментарий