ՕՔՍԻԴՆԵՐ
Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:
Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:
Օրինակ
—ածխածինը՝ (C)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:
—պղինձը՝ (Cu) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ CuO:
Օքսիդների ստացումը և դրանց վիճակը։
Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:
Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.
—պինդ՝ P2O5
— հեղուկ՝ H2O
— գազ՝CO2
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։
Օրինակ
Բնական գազը բարդ նյութ է, որի այրման ժամանակ ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր՝ H2O և ածխաթթու գազ՝ CO2։
Օքսիդները մեր շրջապատում: Դրանց կիրառությունը։
Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։
Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ CaO և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:
Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ Al2O3, իսկ երկաթի օքսիդից՝ Fe2O3-ից ստանում են երկաթ՝ (Fe):
Նորագույն կապի միջոցներում կիրառվող մանրաթելերը պատրաստվում են բարձր մաքրությամբ սիլիցիումի և ալյումինի օքսիդներից:
Հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը՝ CO2-ը:
Կան նաև թունավոր օքսիդներ. ծծմբի օքսիդը՝ SO2, ազոտի օքսիդը՝ NO2, շմոլ գազը (CO), արսենի օքսիդը՝ մկնդեղը՝ As2O3:
Հարցեր
- Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ: - Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ: - Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները:
Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։
Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ CaO և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:
Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ Al2O3, իսկ երկաթի օքսիդից՝ Fe2O3-ից ստանում են երկաթ՝ (Fe):
Նորագույն կապի միջոցներում կիրառվող մանրաթելերը պատրաստվում են բարձր մաքրությամբ սիլիցիումի և ալյումինի օքսիդներից:
Հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը՝ CO2-ը: - Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:
Հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը՝ CO2-ը:
Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ CaO և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:
Комментарии
Отправить комментарий